Ի՜նչ անուշ է սիրուն գարնանԽենթ ու խելառ այն քամին,Որ սուլում է կտրի վրա,Թխկթխկացնում ապակին: Ի՜նչ անուշ է սիրուն գարնանԱյն անձրևը խելագար,Կտկտում է կտրի վրա,Մերթ կամացուկ, մերթ վարար: Աննման են կանաչ գարնանՀողմն ու անձրև միասին,Որ ոռնում են գայլի նման,Սիրուն նախշում ապակին:
- Ծիտիկ,Միտիկ,Ի՞նչ ես ԱյդպեսԹռչում,Ճչում,Ճի՜կ, ճի՜կ, ճի՜կ։ - Սիրուն Տղա,ԳարունԿգաԵրգով,Ծաղկով,Անուշիկ։ Բույն եմՇինումՊատիՃեղքում,ՁագերՀանեմ Սիրունիկ։
Ձմռան վերջին ամենից շուտ,Այգիներում, դաշտերումՉալիկ-մալիկ, կուրծքը պուտ-պուտ,Մի թռչուն է երևում։ Եվ այդ խեղճը դեռ ցուրտ օդում,Առանց տրեխ, առանց չուստ,Թռչկոտում է, խնդրում, կանչում,Թե՝ «Պապաճուստ, պապաճուստ»։ Երբ գալիս է սիրուն գարուն,Որ էլ պետք չեն տրեխ, չուստ,Նա տաքանո...
Հեյ ջա՜ն, անցանԲուք ու բորան,Ձմեռ պապին՝Ձյունի հետ,Հովն է խաղումՍար ու դաշտում,Օդը պայծառ,Բուրավետ։ Շուտով կգանՇարան-շարանՆախշուն հավքերԵրգեցիկ,Դաշտ ու անտառԱյգի ու սարՇոր կհագնեն Գեղեցիկ։ Հեյ ջա՜ն, շուտովԵրգ ու տաղովԿգա գարունՑանկալի,Պայծառ արև,Կանաչ տերև,Խաղ ու ծաղիկԿբերի։
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա:
Բաժանորդագրվելով Ladyblog.am պորտալում, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստանալ նորություններ Ձեր էլեկտրոնային հասցեին