Կարևոր խորհուրդ
Նիհարելու համար կոճապղպեղի թեյը խորհուրդ է տրվում սկսել խմել փոքր բաժիններից. 1-ին օրը՝ 50մլ, 2-րդ օրը՝ 100մլ, 3-րդ օրը՝ 150մլ:
Լսեք Ձեր օրգանիզմին, եթե տհաճ կամ ցավոտ զգացողություններ չեն առաջանում, ուրեմն նիհարելու այս տարբերակը Ձեզ համար է:

- 30 գրամ կոճապղպեղը մանր քերում ենք, տեղադրում թերմոսի մեջ, վրան լցնում ենք 250գ. եռման ջուր: Թրմում ենք կես ժամ: Խմում ենք ուտելուց առաջ:
- 30 գրամ կոճապղպեղը մանր կտրատում ենք, վրան լցնում ենք 300մլ ջուր և դնում ենք կրակին: Եռալուց հետո թողնում ենք մարմանդ կրակին ևս 15 րոպե: Քամում ենք, թողնում ենք հովանա մինչև 35-40 աստիճան, ապա լցնում ենք լիմոնի թարմ հյութ և կես թեյի գդալ մեղր: Թեյը պետք է խմել 20-30 րոպե ուտելուց առաջ:
- 10 գրամ կոճապղպեղի արմատը և 10 գրամ սխտորը մանրացնում ենք, լցնում ենք թերմոսի մեջ, վրան լցնում ենք 250մլ տաք ջուր: Թրմում ենք 15 րոպե: Պատրաստված թեյը բաժանել մի քանի մասերի և խմել ուտելուց առաջ: Այս բաղադրատոմսը «ճարպերը այրող» ամենաարդյունավետ միջոցն է: Խորհուրդ չի տրվում օգտագործել երկար ժամանակ:
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
ԳԱՐՈՒՆ, Վահան Տերյան
- 2026-03-01 08:22:00
Մարիա Ղարիպեանը Berlin Fashion Week-ում՝ նոր կապեր և նոր հնարավորություններ
- 2026-03-07 02:02:00
2026-ի ԹՈՓ 10 ամենապահանջված ֆրիլանս մասնագիտությունները- Անուշ Ափիկյան
- 2026-02-27 08:42:00
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026