Նևրասթենիա - կարևոր, շատ հաճախ հանդիպող խանգարում է, որի դեպքում հազվադեպ են դիմում բժշկի, բայց ժամանակի ընթացքում այն խորանում է ու վերածվում ավելի ծանր խնդիրների։
Նևրասթենիա ունեցող անձանց մոտ դիտվում են.
- Գլխացավեր՝ նկարագրում են կարծես օղակի նման ճնշում, ճմլում, երբեմն գլխացավն ունենում է պուլսացիայի բնույթ, ուղեկցվում է ականջներում խշշոցով։
- Հիպերէսթեզիա՝ վառ լույսից, բարձր ձայներից, աղմուկից առաջացող արտահայտված դիսկոմֆորտ, որը նախկինում չի եղել։
- Քնի խանգարումներ՝ դժվար են քնում, անկողինը, ներքնաշորը դառնում են խիստ անհարմար, ամեն չնչին ազդակից արթնանում են, առավոտյան արթնանում են «կարծես քնած չլինեն»։
- Ժամանակի ընթացքում դառնում են էմոցիոնալ խիստ լաբիլ, չեն տիրապետում իրենց հույզերին, պոռթկում են հեշտությամբ «լուցկու ախտանիշ»։
- Տրամադրության ֆոնը ցածր է լինում, սեփական անձից անգոհունակ են լինում։
- Աշխատունակությունը խիստ իջած է, սակայն փորձում են «վերջին ուժերն էլ օգտագործել» աշխատանքը կատարելու համար։
Տարբերում ենք նևրասթենիյի 2 տարբերակ՝ հիպերսթենիկ և հիպոսթենիկ։
- Հիպերսթենիկ տարբերակին բնորոշ է դյուրագրգիռությունը, աֆեկտիվ բուռն ռեակցիաների առաջացումը, ուշադրության խանգարումը և այլն։
- Հիպոսթենիկ տարբերակին բնորոշ է աշխատունակության իջեցումը, անընդհատ հոգնածության զգացողությունը, հետաքրքրությունների պակասումը և այլն։
Շատ հաճախ հիպերսթենիկ տարբերակը ժամանակի ընթացքում վեր է ածվում հիպոսթենիկի։
Բուժման նպատակով կիրառվում են չնչին դեղաչափով դեղորայք և հոգեթերապիա։
Հեղինակ dr.tatevkhachatryan
Հետաքրքիր է նաև․․․
Ծերունական փսիխոզ
- 24.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
ԳԱՐՈՒՆ, Վահան Տերյան
- 2026-03-01 08:22:00
Մարիա Ղարիպեանը Berlin Fashion Week-ում՝ նոր կապեր և նոր հնարավորություններ
- 2026-03-07 02:02:00
2026-ի ԹՈՓ 10 ամենապահանջված ֆրիլանս մասնագիտությունները- Անուշ Ափիկյան
- 2026-02-27 08:42:00
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026