

Շաբաթական երեք անգամ պարապելը սկսնակի համար լավագույն տարբերակն է։ Միևնույն ժամանակ, պարապունքների ժամանակացույցը շատ ինդիվիդուալ է։
Որոշ մարդիկ ամեն օր են պարապում և իրենց համար հաճելի է այդ ինտենսիվ վիճակը։
Ժամն էլ է շատ անհատական։ Իմ աշխատանքային փորձի ընթացքում տարբեր կարծիքներ եմ լսել: Մի մասը ասում են, որ առավոտյան յոգան շատ լավ է և ողջ օրվա ընթացքում թարմ, առույգ են իրենց զգում, ոմանք էլ ասում են, որ երեկոյան, աշխատանքից հետո, յոգան օգնում է լավ հանգստանալ:
Ցերեկները հիմնականում գալիս են չաշխատող կանայք, ոչինչ էլ չեն ասում, ուղղակի իրենց համար հարմար ժամ է։
- Պարապել առավոտյան, թե՞ երեկոյան․․․
Հաճախ ենք լսում այսպիսի հարցեր։ Ճիշտ և սխալի հարց չկա։ Եթե տարիներ առաջ ասում էին, որ առավոտյան մարզվելը ճիշտ է և պարտադիր, հիմա հակառակն են ապացուցում, մեկնաբանելով, որ առավոտյան մկանները դեռ արթնացած չեն լինում և տրավմայի են ենթարկվում:
Որպես ուսուցիչ կասեմ, պետք է փորձել բոլորը և ճանաչել սեփական օրգանիզմը, հասկանալ, թե որ ժամանակահատվածն է առավել հարմար մեզ և ընտրել հենց այդ տարբերակը:
Յոգայի համար միջին ժամը 90 րոպեն է, դրանից քիչը՝ քիչ է:
Յոգայից առաջ պետք է չսնվել մոտավոր 1,30 ժամ, իսկ եթե ծանր, մսային սնունդ եք ընդունել, ապա 3 ժամ պետք է անցնի մինչ պարապելը։ Իսկ յոգայից հետո նպատակահարմար է 1 ժամ չսնվել, և 30 րոպե անց կարելի է ջուր խմել։
Հեղինակ՝ Քրիստինա Էլբակյան
Հետաքրքիր է նաև․․․
Յոգայի դիրքեր ամսական ցիկլերի օրերին
- 09.12.2024
Սոնա Հարությունյան, Յոգայի պարզ շարք
- 28.12.2023
5 գաղտնի պատճառ, թե ինչու զբաղվել յոգայով
- 19.05.2022
Մեդիտացիան բուժիչ է
- 02.11.2021
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 2025-09-16 09:36:00
Պոպոքի փառատոն 2025, Վայոց Ձորի մարզ, Հերհեր գյուղ
- 2025-09-15 10:51:00
Gabi Asatryans – «Սիրուն Հայուհի» դպրոցական հավաքածու
- 2025-08-11 14:16:00