Աբգար
Աբգար անվան բացատրությունը
Աբգար ըստ Մ․Խորենացու «Հայոց պատմության», համարվում է հայկական բառ և մեկնվում իբրև «ավագ այր»։
Հետագայում իբրև ասորիները և հույները դժվարանալով արտասանել՝ աղավաղել և դարձրել են Աբգար։
Հյուբշմանը համարում է, որ Աբգար անունը ծագել է ասորերեն Abgar անունից, որը միանգամայն ճիշտ է (Armenische Grammatik - 288)։
Մեզ մոտ այս անունը բավականին տարածված է, ինչպես նաև Աբգարյան ազգանունը։

4682
Այլ անուններ
Գեղեցիկ
Գեղեցիկ անվան բացատրությունը Գեղեցիկ անունը հայերեն գեղեցիկ ածականից ստեղծված անուն է, որ դարասկզբից կրում են հայուհիները։ Այժմ էլ տարածված անուն է։
Աթաբեգ, Աթաբեկ
Աթաբեգ կամ Աթաբեկ անվան բացատրությունը Աթաբեգ անունը առաջացել է թուրքերեն Atabeg անունից, ata` «հայր» և beg` «իշխան» բառերից։ Նշանակում է «հայր»...
Պողոս
Պողոս անվան բացատրությունը Պողոս անունը եկել է հունական Paulos անունից։ Այն նշանակում է ընտրյալ։ Ունենք Պողոսյան ազգանունը։
Ռուսլան
Ռուսլան անվան բացատրությունը Ռուսլան անունը առաջացել է ռուսերեն Руслан անունից։ Այն նշանակում է գանգրահեր, քաջագանգուր կամ երջանիկ։ Հայերի մեջ տարածվել է գրականության միջոցով։
Ոստանիկ
Ոստանիկ անվան բացատրությունը Ոստանիկ անունը առաջացել է հայերեն ոստան բառից։ Նշանակում է մայրաքաղաք, ազատ քաղաք, արքունիք։ Նորաստեղծ անուն է և գործածական։