Արեգ անվան բացատրությունը

 

Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում», Րաֆֆի։ 

Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։ 

Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։

Արեգ գոյականը հայկական տոմարի ութերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։:

Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ․ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» և Հովհաննես Թումանյանի «Հազարան Բլբուլը»։

Արեգ անվան բացատրությունը

17863

Այլ անուններ

Դրաստամատ

Դրաստամատ անվան բացատրությունը   Դրաստամատ անունը առաջացել է պահլավերեն durust՝ ուղիղ, ճիշտ, ողջ և ֆրանսերեն՝ amat բառերից։ Նշանակում է ուղիղ եկող, ճանապարհից չշեղվող։ Հայերի մեջ տարածվա...

Որմիզդուխտ

Որմիզդուխտ անվան բացատրությունը   Որմիզդուխտ անունը պարսկերեն Որմիզդուխտ անունն է։ Կազմված է պահլավերեն Hormizd անունից, զենդերեն՝ Ahura-mazda, հայերեն դարձել է Արամազդ և պարսկերեն dukht...

Արմեն

Արմեն անվան բացատրությունը   Արմեն անունը հայերեն Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և կամ Armenia (Հայաստան) բառերի հետ։ Այժմ չափազանց տարածված անուն է։ Սրանից է Արմե...

Սարո

Սարո անվան բացատրությունը   Սարո անունը առաջացել է թուրքերեն Saribeg անվան փաղաքշական ձևից։ Այն գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն։ Մեզ մոտ տարածված է Հովհաննես Թումանյանի «Ա...

Քերոբ

Քերոբ անվան բացատրությունը   Քերոբ անունը առաջացել է հայերեն քերովբե՝ «հրեշտակ» բառից, որ գործածական է եղել նաև որպես անձնանուն։ Անցյալ դարում հանդիպում ենք սրա&nbs...

Վերջինները բլոգից