Անուշավան
Անուշավան անվան բացատրությունը
Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել:
Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենգերեն Anaoso «անմահ» և urvan «հոգի» բառերից, նշանակում է «անմահ հոգի» ( Arm. Gram․-20 ): Այս կարծիքին են նաև Ն.Ադոնցը և Հր. Աճառյանը:
Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում էր nos (նոճի, սոսի) բառը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես «պաշտող», «նվիրված»: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում էր իբրև «սոսանվեր», (տե՛ս «Արա Գեղեցիկի պաշտամունքը» 1944, էջ 107):
Ոմանք էլ դիտում են որպես հայերեն անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն (Justi - 17):
Այժմ բավական տարածված անուն է:

3885
Այլ անուններ
Բլբուլ
Բլբուլ անվան բացատրությունը Բլբուլ անունը առաջացել է պարսկերեն bulbul բառից, որ «սոխակ» է նշանակում: Իբրև անձնանուն հայերի մեջ տարածվել է XVIII դարից, այժմ էլ գործածական անո...
Ռուսլան
Ռուսլան անվան բացատրությունը Ռուսլան անունը առաջացել է ռուսերեն Руслан անունից։ Այն նշանակում է գանգրահեր, քաջագանգուր կամ երջանիկ։ Հայերի մեջ տարածվել է գրականության միջոցով։
Էլինար
Էլինար անվան բացատրությունը Էլինար անունը ադրբեջաներեն Elinar անունն է, որ կազմված է el («ցեղ», «ժողովուրդ» նաև «վայր») և nar («նուռն...
Աքիլլես
Աքիլլես անվան նշանակությունը Աքիլլեսը հունական դիցաբանական հերոսներից մեկի անունն է, որ եկել է Հոմերոսի «Իլիականի» միջոցով՝ վերջին դարերում։ Հայերի մեջ քիչ է հանդիպում։...
Էմմանուել, Էմմանվել
Էմմանուել, Էմմանվել անվան բացատրությունը Էմմանուել կամ Էմմանվել անունը առաջացել է եբրայերեն Emmanuel անձնանունից, որը հայերի մեջ տարածված է կրճատ Մանուել (Մանվել) ձևով։ Կազմվ...