Արա
Արա անվան բացատրությունը
Արա անունը հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին:
Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական այլ ժողովուրդների մեջ:
Գ. Ղափանցյանն իր «Chetto armeniaca» գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության աղերսը:
Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել նաև մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների):
Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել (տե՛ս «Хеттские боги у армян», 27 ), իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով.
«Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են» (տե’ս նրա «Արա Գեղ.», էջ 314-315):
Արա անունը ըստ Գ.Ղափանցյանի ծագում է ակկադա-շումմերական լեզուներից և նշանակում է «անտառ», «արտ» և այլն:
Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ «արա» մասնիկը Արա աստծո անունն է (Արածանի – Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):
Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:
4599
Այլ անուններ
Հեթում
Հեթում անվան բացատրությունը Հեթում անունը մեզ մոտ տարածվել է XII դարից։ Այժմ մոռացված անուն է։ Կա նաև Հեթումյան ազգանուն, որ ոմանք սխալմամբ Եթումյան են գրում։
Ռիմա
Ռիմա- անվան բացատրությունը Ռիմա անունը առաջացել է լատիներեն Roma՝ Հռոմ քաղաքի անունից։ Հայերի մեջ տարածված էր իբրև անձնանուն՝ Հոռոմ, Հոռոմսիմե ձևերով։ Այսօրվա գործածական Ռիմա անունը,...
Պանդուխտ
Պանդուխտ անվան բացատրությունը Պանդուխտ անունը առաջացել է հայերեն պանդուխտ բառից։ Նշանակում է «վտարանդի», «օտարական», «դրսեցի», «նժդեհ»։...
Մագթաղ
Մագթաղ անվան բացատրությունը Մագթաղ անունը Մագդաղինե անվան կրճատ ձևն է, որ իբր ինքնուրույն անուն տարածված էր անցյալում, այժմ քիչ գործածական է: Ստուգաբանվում է որպես «մեծությո...
Խոսրով
Խոսրով անվան բացատրությունը Խոսրով անունը առաջացել է պահլավերեն xusrav բառից։ Նշանակում է բարեհամբավ։ Այս անունը հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսական շրջանից։ Ունենք Խոս...