Առուշան
Առուշան անվան բացատրությունը
Առուշան անունը առաջացել է պարսկերեն Rusan անունից, նշանակում է «լույս», «լուսավոր»:
Կա նաև Ուրուշան ձևը՝ նույն նշանակությամբ։
Տարածված է Առուշանյան ազգանունը:
2677
Այլ անուններ
Նոյեմզար
Նոյեմզար անվան բացատրությունը Նոյեմզար անունը առասպելական Նոյի կնոջ անունն է։ Հայերի մեջ այս անունը գործածական է XVII դարից միայն։
Շամիր
Շամիր անվան բացատրությունը Շամիր անունը առաջացել է Շահամիր անվան կրճատ ձևից։ Այն գործածվում է իբրև ինքնուրույն անուն։ Այսօր էլ գործածական է։
Զարիկ
Զարիկ անվան բացատրությունը Զարիկ անունը Զարուհի անվան փաղաքշական ձևն է, որ գործածվում է հաճախ իբրև ինքնուրույն անուն (տես Զարուհի)։
Կայծակ
Կայծակ անվան բացատրությունը Կայծակ անունը առաջացել է հայերեն կայծակ բառից՝ ինչպես Փայլակ անունը։ Գործածական է արևմտահայերի մեջ։ Սրանից ունենք Կայծակյան ազգանունը։
Դշխուհի
Դշխուհի անվան բացատրությունը Դշխուհի անունը առաջացել է հայերեն դշխո (դշխոյ) բառից, որ «թագուհի» է նշանակում։ Շատ տարածված անուն էր անցյալ դարում և այժմ էլ գործածական է։ Կ...