Բարդուղիմէոս
Բարդուղիմէոս անվան բացատրությունը
Բարդուղիմէոս անունը եբրայերեն անուն է, որ ստուգաբանվում է իբրև «ջուր կշռողի որդի» կամ «Թոլոմեի որդի»։
Մեզ մոտ ևս տարածված է եղել հունական և մանավանդ լատինական տառադարձությամբ՝ Bartholomeus (ֆրանսերեն Barthelemy, ռուսերեն Варфоломей):
Կրճատ կոչում են Բարթուղ, Բարթիկ։
Սակայն բոլոր դեպքերում պետք է գրել թ-ով՝ Բարթուղիմեոս։
Այժմ էլ կենդանի անուն է։
1685
Այլ անուններ
Իսաբեգ, Իսաբեկ
Իսաբեգ, Իսաբեկ անվան բացատրությունը Իսաբեգ, Իսաբեկ անունը թուրքական Isabeg անունն է։ Կազմված է Isa՝ Հիսուս և beg՝ իշխան բառերից: Կա նաև սրա հնչյունափոխված ձևը Յասաբեգ, Յասաբ...
Շամիլ
Շամիլ անվան բացատրությունը Շամիլ անունը առաջացել է արաբերեն Samil անունից։ Նշանակում է ամենապարփակ, համայնապարփակ։ Այս անունը գործածական է Ղարաբաղում՝ թե հայերի, թե ադրբեջանցիների մեջ։ Սրա...
Շավիղ
Շավիղ անվան բացատրությունը Շավիղ անունը առաջացել է հայերեն շավիղ բառից։ Այն նշանակում է նեղ ճանապարհ։ Նորահնար, սակայն բավական տարածված անուն է։
Իննա
Իննա անվան բացատրությունը Իննա անունը ռուսերեն Инна անունն է։ Այն վերջերս արագորեն տարածվում է մեր մեջ։ Հունարեն inna բառից է, որ նշանակում է անհանգիստ կամ շարժուն։ Գործածական է նաև...
Լուսիկ
Լուսիկ անվան բացատրությունը Լուսիկ անունը կազմված է հայերեն լույս բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Հնում գործածական է եղել իբրև արական անուն։ Սակայն անցյալ դարից միայն կանայք են կրում այ...