Բեգլար
Բեգլար անվան բացատրությունը
Բեգլար անունը թուրքերեն Begler անձնանունն է, որ փաստորեն beg «իշխան» բառի հոգնակին է, նշանակում է «բեգեր»։
Արևմտահայերի մոտ հանդես է գալիս Պեյլեր ձևով, որից առաջացել է Պեյլերյան ազգանունը։
Այժմ կարելի է հանդիպել Բեգլար անունը կրող հայերի։
Ավելի տարածված է Բեգլարյան ազգանունը։
3485
Այլ անուններ
Մովսես
Մովսես անվան նշանակությունը Մովսես անունը առաջացել է եբրայերեն Mseh անունից՝ հունական տառադարձությամբ Moses։ Ըստ Աստվածաշնչի նշանակում է ջրից հանած (ղպտ. mo՝ ջուր և wse՝ ազատել բառերից)...
Վասպուր
Վասպուր անվան բացատրությունը Վասպուր անունը առաջացել է հայոց Վասպուրական գավառի՝ Վան անունից։ Այն վերջերս հաճախ է հանդիպում իբրև անձնանուն։ Կա նաև սրա Վասպուրիկ ձևը։
Ջանան
Ջանան անվան բացատրությունը Ջանան անունը առաջացել է պարսկերեն janan բառից։ Այն նշանակում է տարփածու, սիրահար։ Մինչև անցյալ դարի վերջերը գործածական էր։ Այժմ հազվագյուտ անուն է։ Կա Ջանանյան...
Անանիա
Անանիա անվան բացատրությունը Անանիա անունը առաջացել է եբրայերեն xananyah` «աստվածաշնորհ» բառից: Հայերը վերցրել են ասորերեն Anania անունից, որ նշանակում է «շնոր»,...
Նազ
Նազ անվան բացատրությունը Նազ անունը առաջացել է պարսկերեն naz բառից, որ վաղուց մտել է հայոց բառապաշարի մեջ «նազանք», «նազ անել» և այլ ձևերով։ Այս անունն հայ...