Բուդաղ
Բուդաղ անվան բացատրությունը
Բուդաղ անունը առաջացել է թուրքերեն budaq բառից։
Ստուգաբանվում է իբրև դալար ճյուղ։
Իբրև անձնանուն հայերի մեջ տարածված է եղել վերջին դարերում։
Այժմ հազվադեպ գործածվող անուն է։
Մնացել է Բուդաղյան ազգանունը։
2038
Այլ անուններ
Շահաբ, Շահապ
Շահաբ, Շահապ անվան բացատրությունը Շահաբ, Շահապ անունը առաջացել է արաբերեն Sahab անձնանունից։ Այն նշանակում է ասուպ։ Գործածվել է IX-XV դարերում։ Սրանից մնացել է Շահապունի ազգանունը։
Մանուկ
Մանուկ անվան բացատրությունը Մանուկ անունը առաջացել է հայերեն մանուկ բառից։ Իբրև անձնանուն հանդիպում է VIII դարից։ Այժմ բավական տարածված անուն է։ Սրանից է Մանուկյան ազգանունը։
Սաթիկ
Սաթիկ անվան բացատրությունը Սաթիկ անունը առաջացել է հայկական սաթ բառից՝ իկ ածանցով։ Միանգամյան ինքնուրույն անուն է և շատ տարածված է հայերի մեջ։
Հայաստան
Հայաստան անվան բացատրությունը Հայաստան անունը գործածական է ժողովրդի մեջ իբրև անձնանուն։ Արևմտահայերն այս անունով կոչում են տղաներին, իսկ արևելահայերը՝ աղջիկներին։
Անժելիկա
Անժելիկա անվան բացատրությունը Անժելիկա անունը առաջացել ռուսերեն Анжелика անունից, որ նույն Анжелина-ն է Նշանակում է «հրեշտակ», «առաքյալ»: Փաղաքշական ձևերն են Անժելա,...