Գարեգին անվան բացատրությունը

 

Գարեգին անունը հայերի մեջ գործածական է եղել տակավին IV-V դարերում։

Հետո առժամանակ մոռացվել է։

Միայն վերջին դարերում վերստին սկսեց գործածվել իբրև արական անուն։

Քանի որ այս անունը փոխառություն չէ և ոչ մի ազգի մեջ չենք տեսնում, ուստի սրա ստուգաբանությունը պետք է որոնել նախահայկական լեզուների մեջ։

ՀԲ այս անունը չի ստուգաբանում, Հ. Աճառյանը համարում է անհայտ ծագման բառ։

Կրճատ կոճում են Գարեն, Գարիկ, Գարո։

Կա նաև Գարեգինյան ազգանունը։

Որոշ բարբառներում հնչում է Գարագին։

3858

Այլ անուններ

Ռեհան

Ռեհան անվան բացատրությունը   Ռեհան անունը առաջացել է արաբերեն raihan բույսի անունից։ Իբրև իգական անուն գործածական է մեզ մոտ XVII դարից՝ Ռեհան, Ռեյհան, Ըռիհան, Ըռհան և այլ ձևերով։ Ակնարկ...

Կոստան

Կոստան անվան բացատրությունը   Կոստան անունը առաջացել է լատինական Constantinus անունից։ Հայերի մեջ երևում է Կոնստանդին և Կոստանդ ձևերով։ Ունենք Կոստանյան ազգանունը։

Մակար

Մակար անվան բացատրությունը   Մակար անունը առաջացել է հունարեն makarios բառից և որ լատիներեն դարձել է macarius. Նշանակում է երջանիկ, բախտավոր։ Հայերի մեջ տարածված անուն է։ Սրանից ունեն...

Մարինե

Մարինե անվան բացատրությունը   Մարինե անունը առաջացել է լատիներեն marina բառից, որ նշանակում է «ծովի դուստր»: Տարածվել է մեր մեջ ռուսերեն Марина անունից, որ նույնպես գործածական...

Նազենիկ

Նազենիկ անվան բացատրությունը   Նազենիկ անունը առաջացել է պարսկերեն naz բառից, որ մեզ մոտ ևս գործածական է։ Առաջին անգամ հանդիպում ենք Մովսես Խորենացու մոտ՝ Նազինիկ ձևով։ Այժմ գործածական...

Վերջինները բլոգից