Գևորգ, Գէորգ
Գևորգ, Գէորգ անվան բացատրությունը
Գևորգ, Գէորգ անունը առաջացել է հունարեն georgos բառից։
Նշանակում է հողագործ, երկրագործ (հունարեն ge՝ հող, երկիր բառից, ինչպես geolog՝ երկրաբան)։
Քրիստոնեության շնորհիվ հունական այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ։
Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից։
Հանդիպում է Գէորգ, Գևորգ,Գևոր ձևերով։
Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն։
Այժմ ավելի մեծ տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ այս երկու ձայնավորները (էո) իրար հետ դժվար ենք արտաբերում։
Սրա փաղաքշականներն են՝ Գևո, Գևիկ։
Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը։
9823
Այլ անուններ
Թաթուլ
Թաթուլ անվան բացատրությունը Թաթուլ անունը ծագել է հայերեն թաթ բառից։ Բավական տարածված անուն է։ Սրանից ունենք Թաթուլյան ազգանունը։
Ընծա
Ընծա անվան բացատրությունը Ընծա անուն առաջացել է հայերեն ընծա բառից։ Նշանակում է նվեր։ Տակավին անցյալ դարում գործածական անուն էր։ Այժմ մոռացվում է։
Լեո
Լեո անվան բացատրությունը Լեո անունը առաջացել է հունական Leon անունից է, որ նշանակում է «առյուծ» (լատիներեն leo, ռուսերոն лев, ֆրանսերեն Leon և այլն)։ Հայերի մեջ X դարից...
Ճուտիկ
Ճուտիկ անվան բացատրությունը Ճուտիկ անունը առաջացել է հայերեն ճուտ՝ թռչնի ձագ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է ձագուկ։ Իբրև անձնանուն սակավ է հանդիպում։
Հասմիկ
Հասմիկ անվան նշանակությունը Հասմիկ անունը առաջացել է հայկական հասմիկ ծաղիկի անունից։ Այն դարեր շարունակ գործածական է հայերի մեջ նաև որպես անձնանուն։ Ռուսաստանում տարածված է Ժասմի...