Հերմես անվան բացատրությունը

 

Հերմես անունը առաջացել է հուներեն Hermes աստծու անունից։

Այն թարգմանվում է փայլածու։

Ոմանք կապում են էրմենևս բառի հետ և մեկնում իբրև ճարտասան, թարգման։

Ըստ հին հունական դիցաբանության Հերմեսը Զևսի որդին էր՝ խաշնարածության, առևտրի, արվեստների հովանավոր աստվածը։

Նրան են վերագրում չափի ու կշռի, թվերի, այբուբենի ստեղծումը։

Իբրև անձնանուն հայերի մեջ երևում է անցյալ դարի վերջերից։

Այժմ էլ գործածական է։

Կա սրա իգական ձևը՝ Հերմինե։ 

2082

Այլ անուններ

Արձան

Արձան անվան բացատրությունը   Արձան անունը առաջին անգամ հիշատակում է պատմահայր Մովսես Խորենացին (գիրք Գ, գլուխ Կ)։  Այժմ հազվադեպ է գործածվում։ Հայոց արձան բառից է առնված։

Նուշիկ

Նուշիկ  անվան բացատրությունը   Նուշիկ անունը առաջացել է հայերեն Անուշ անվան փաղաքշական ձևից՝ ա ձայնավորի կորուստով (Անուշիկ>Նուշիկ)։ Գործածական է նաև կրճատ Նուշ ձևը, սակայն չպետք...

Զինաիդա

Զինաիդա անվան բացատրությունը   Զինաիդա անունը առաջացել է ռուսերեն Зинаида անունից, որ հունական փոխառություն է, Zenos + idos բառացի թարգմանվում է «Զևս աստծու դուստրը»։ Նշա...

Հախնազար

Հախնազար անվան բացատրությունը   Հախնազար անունը առաջացել է արաբերեն haqq՝ աստված և նազար nazar՝ հայացք բառերից։ Նշանակում է աստվածահայաց։ Գործածական էր մինչև անցյալ դարի կեսերը։ Այժմ մ...

Վահրամ

Վահրամ անվան բացատրությունը   Վահրամ անունը առաջացել է պահլավերեն Vahram անունից։ Այն գարուն է նշանակում։ Հ. Աճառյանը նույնացնում է Վահագն անվան հետ։ Միաժամանակ ապավինելով Հայսմավուրքի...

Վերջինները բլոգից