Մսեր անվան նշանակությունը

 

Մսեր անունը առաջացել է արաբերեն Misr՝ Եգիպտոս բառի մսր ձևի սեռական հոլովաձևից՝ Մսր>Մսեր։

Նշանակում է Եգիպտոսից եկած կամ Եգիպտոսի ծնունդ, եգիպտացի։

Մսերյան ազգանունը տակավին գործածական է, սակայն Մսեր անունը՝ ոչ։

 

 

2305

Այլ անուններ

Վարդգես

Վարդգես անվան բացատրությունը   Վարդգես անունը առաջացել է հայերեն վարդ և գես (գէս) բառերից։ Նշանակում է վարդի պես մազեր ունեցող, վարդագանգուր, վարդահեր։ Այժմ բավական գործածական անուն է։...

Սերիկ

Սերիկ անվան բացատրությունը   Սերիկ անունը առաջացել է հայերեն սեր՝ սէր բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նորաստեղծ անուն է։ Այժմ բավական հաճախ ենք հանդիպում։

Եզր

Եզր անվան բացատրությունը   Եզր անունը առաջացել է հայերեն եզր բառից։ Նշանակում է ափ, սահման։ Գործածական անուն է եղել հնում։ Հետագայում մոռացվել է։

Փայլանուշ

Փայլանուշ անվան բացատրությունը   Փայլանուշ անունը առաջացել է հայերեն փայլ բառից՝ անուշ վերջածանցով։ Նշանակում է հաճելի փայլ ունեցող։ Նորաստեղծ անուն է, համեմատաբար քիչ տարածված։ Հանդիպո...

Արփենիկ

Արփենիկ անվան բացատրությունը   Արփենիկ անունը հայերեն արփի, արև բառից: Չափազանց տարածված անուն էր անցյալ դարում: Այժմ ևս գործածական է: Ունենք նաև սրա փաղաքշական ձևերը Արփիկ, Արփեն,...

Վերջինները բլոգից