Սպիրիդոն
Սպիրիդոն անվան բացատրությունը
Սպիրիդոն անունը հնում հայերի մեջ գործածական չի եղել։
Հանդիպում ենք անցյալ դարից միայն։
Հ. Աճառյանը համարել է հունական անուն և մեկնել իբրև՝ կողով։
Սակայն իր իսկ կազմած՝ հունական և լատինական փոխառյալ անձնանունների շարքում չի հիշատակել Սպիրիդոն անունը։
Պետք է համարել ռուսերենից եկած անուն, քանզի միայն արևելահայերն են գործածում։
Ռուսների մոտ այժմ էլ տարածված անուն է։
Ծագում է լատիներեն Spir+donum բառերից և նշանակում է հոգենվեր։
Հայերի մոտ հանդիպում ենք նաև Իսպիրիդոն, Իսպիր ձևերին։
Վերջինից կա Իսպիրյան ազգանունը։
1665
Այլ անուններ
Սանամ
Սանամ անվան բացատրությունը Սանամ անունը առաջացել է արաբերեն sanam բառից։ Նշանակում է կուռք, գեղեցկության պատկեր, աննման։ Սանամը արևելյան շատ ժողովուրդների մեջ գործածական է իբրև կանացի...
Մանիկ, Մաննիկ
Մանիկ, արևմտահայերենում՝ Մաննիկ, անվան բացատրությունը Մանիկ, արևմտահայերենում՝ Մաննիկ անունը Մանան անվան փաղաքշական ձևն է, որ իբրև ինքնուրույն անուն գործածական է հայե...
Հրաչ
Հրաչ անվան բացատրությունը Հրաչ անունը առաջացել է հայերեն հուր և աչ(ք) բառերից։ Նշաակում է «հրափայլ աչքերով»։ Սրա փաղաքշական ձևն է Հրաչիկ։ Կա նաև Հրաչյան ազգանունը։ Ուն...
Ռոզա
Ռոզա անվան բացատրությունը Ռոզա անունը առաջացել է լատիներեն Rosa, ռուսական Роза անունից։ Նշանակում է «վարդ» և համապատասխանում է հայերեն Վարդ, Վարդուհի, Վարդիկ անուններին։ Տար...
Բալաբեգ
Բալաբեգ անվան բացատրությունը Բալաբեգ անունը առաջացել է թուրքերեն bala «փոքրիկ» և beg «իշխան» բառերից, որ բառացի նշանակում է «ջահել բեգ»։ Այժմ էլ կեն...