Շմավոն
Շմավոն անվան բացատրությունը
Շմավոն անունը առաջացել է եբրայերեն Simon, ասորորեն Semon անունից։
Հայերին է անցել նաև հունական տառադարձությամբ՝ Սիմոն, Սիմեոն, Սիմավոն ձևերով։
Ծագում է եբրայերեն sm արմատից։
Այն նշանակում է լսել, հնազանդվել։
Շմավոն, Սիմավոն նշանակում է լսող, հնազանդ։
Այժմ բավական տարածված անուն է։
Սրանից ունենք նաև Շմավոնյան ազգանունը։
2902
Այլ անուններ
Մոսկով
Մոսկով անվան բացատրությունը Մոսկով անունը առաջացել է ՍՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայի անունից։ Հաճախ հանդիպում ենք մեզ մոտ իբրև անձնանուն։ Ռուսական Օկա գետի վտակներից մեկի հնագույն անունն է։...
Շաղիկ
Շաղիկ անվան բացատրությունը Շաղիկ անունը հայերեն Շաղոսկի անվան փաղաքշական ձևն է։ Կազմված է հայերեն շաղ (ցող) բառից, ինչպես Ցողիկ անունը։ Այժմ հազվադեպ է գործածվում։
Տիրատուր
Տիրատուր անվան բացատրությունը Տիրատուր անունը հայերեն առաջացել է տեր (տէր) և տուր բառերից։ Նշանակում է «տիրոջ տված», «աստվածատուր»։ Այժմ հազվագյուտ անուն...
Լուսաբեր
Լուսաբեր անվան բացատրությունը Լուսաբեր անունը առաջացել է հայերեն լուսաբեր բառից։ Նշանակում է լույս բերող, լույս պարգևող։ Այժմ էլ կենդանի անուն է։ Կրճատ կոչում են Լուսո, Լուսաբ, Լուս...
Հոռոմ
Հոռոմ անվան բացատրությունը Հոռոմ անունը Հոռոմսիմե անվան կրճատ ձևն է։ Գործածական է որպես ինքնուրույն անուն։ Ժողովրդի մեջ ամենատարածված անուններից էր անցյալ դարում։ Այժմ...