Թամրազ
Թամրազ անվան բացատրությունը
Թամրազ անունը առաջացել է անտարակույս պարսկական հին և աղավաղված անձնանունից։
Նախնական ձևը կորցնելով՝ մթագնել է իմաստը։
Հ. Աճառյանը կապում է զենդերեն takhma՝ ուժեղ և urupa՝ շուն բառերի հետ։
Ստուգաբանում է իբրև ուժեղ շուն։
Հավանական է նաև, որ սա Թամհազ անվան վերափոխված ձևն է կամ առաջացել է Թեյմուրազ անունից, որ տարածված էր Կովկասում։
Այժմ հազվագյուտ անուն է։
Թամրազյան ազգանունը տարածված է։
2251
Այլ անուններ
Արագած
Արագած անվան բացատրությունը Արագած անունը Հայկական լեռնաշխարհի բարձր լեռան անունն է, որ գործածվում է վերջին դարում իբրև անձնանուն։ Գ․ Ղափանցյանն իր «Արա Գեղեցիկ պաշտամունքը» աշխա...
Վազգանուշ
Վազգանուշ անվան բացատրությունը Վազգանուշ անունը առաջացել է Վազգեն անվան և անուշ իգական վերջածանցի միացումից։ Նշանակում է Վազգենի դուստր։ Այժմ էլ կենդանի անուն է։ Սրա փաղաքշականն է Վազ...
Աբիսողոմ
Աբիսողոմ անվան բացատրությունը Աբիսողոմ անունը եբրայերեն Abesalom, Abisalom անունից։ Մեզ մոտ գործածական է մեծ մասամբ հունական ձևը՝ Abessalom և հայերենի պատմական հնչյունափոխությամբ (լ>...
Բուրաստան
Բուրաստան անվան բացատրությունը Բուրաստան անունը առաջացել է հայերեն բուրաստան բառից։ Նշանակում է «ծաղկանոց», «պարտեզ»: Իբրև անձնանուն գործածական է XVI դարից...
Կայծակ
Կայծակ անվան բացատրությունը Կայծակ անունը առաջացել է հայերեն կայծակ բառից՝ ինչպես Փայլակ անունը։ Գործածական է արևմտահայերի մեջ։ Սրանից ունենք Կայծակյան ազգանունը։