Վահան
Վահան անվան բացատրությունը
Վահան անունը Մարկվարտը համարել է Վահագն անվան կրճատված ձևը՝ գ բաղաձայնի կորուստով։
Իսկ Հյուբշմանն առանձնացրել է Վահան անունը vah՝ արև, հուր նշանակող մասնիկ ունեցող պարսից անուններից։
Նա համարել է հայերեն անուն՝ հայկական վահան գոյականից, որ նշանակում է «սրից պաշտպանող մետաղյա հարմարանք», «պաշտպան» (ռուսերեն щит)։ Տես «Armen. Gramm».-509։
Այժմ բավական տարածված անուն է հայերի մեջ։
Ունենք նաև Վահանյան ազգանունը և Վահանիկ փաղաքշական անունը։
5769
Այլ անուններ
Թազագյուլ
Թազագյուլ անվան բացատրությունը Թազագյուլ անունը առաջացել է պարսկական taza «նոր», «թարմ» և gul «վարդ» բառերից։ Նշանակում է «թարմ վարդ», &l...
Եզեկ
Եզեկ անվան բացատրությունը Եզեկ անունը առաջացել է եբրայերեն Yehezgel անվան կրճատ ձևից։ Մեր մեջ այսօր էլ գործածական է իբրև անձնանուն։ Կազմված է եբրայերեն hezg՝ զորավոր, ուժեղ և el՝...
Ինգա
Ինգա անվան բացատրությունը Ինգա անունը եկել է ռուսերենից։ Հավանաբար լատիներեն ingenim բառից է, որ նշանակում է օժտված, ընդունակ։ Այժմ էլ բավական տարածված անուն է։
Շողեր
Շողեր անվան բացատրությունը Շողեր անունը առաջացել է հայերեն շող բառի հոգնակի ձևից՝ «շողշողուն», «լուսափայլ» իմաստով։ Մեծ մասամբ տարածված է Արարատյան դաշտի գյուղեր...
Կլարա
Կլարա անվան բացատրությունը Կլարա անունը առաջացել է լատիներեն clarus բառից։ Նշանակում է պայծառ, լուսավոր։ Ներկայումս կենդանի անուն է։