Ալմաստ
Ալմաստ անվան բացատրությունը
Ալմաստ անունը առաջացել է թուրքերեն almas բառից, որ «ադամանդ» է նշանակում:
Բառավերջին «տ» բաղաձայնը հայերն են ավելացրել (ինչպես Սաղմաս>Սալմաստ):
Անցյալ դարում տարածված անուններից էր, այժմ սակավ է գործածվում:
5960
Այլ անուններ
Խանաև
Խանաև անվան բացատրությունը Խանաև անունը առաջացել է պարսկերեն khan՝ խան բառից։ Հայերի մեջ տարածվել է անցյալ դարում՝ իբրև անձնանուն։ Այժմ սակավ գործածական անուն է։
Պարոն
Պարոն անվան բացատրությունը Պարոն անունը առաջացել է հայերեն պարոն տիտղոսանունից։ Այն եվրոպական փոխառություն է՝ baron։ Մեր լեզվի մեջ է մտել Կիլիկյան թագավորության տարիներին։ Կա նաև սրա...
Միքայել
Միքայել անվան բացատրությունը Միքայել անունը առաջացել է եբրայերեն Mikael անվան ձևից։ Բառացի նշանակում է ո՞վ է որպես աստված։ Մեկնում են նաև իբրև զորություն աստծո կամ հարված աստծո։ Գալ...
Աղաջան
Աղաջան անվան նշանակությունը Աղաջան անունը կազմված է պարսկերեն aga «տեր» և jan «հոգի» բառերից: Կովկասահայերի մեջ բավական տարածված անուն է, որ այժմ էլ գործածական է...
Արշականուշ
Արշականուշ անվան բացատրությունը Արշականուշ անունը առաջացել է Արշակ անունից և անուշ բառից, որ այսպիսի կապակցություններում «դուստր» իմաստն ունի: