Անուշ, Անույշ
Անուշ, Անույշ անվան բացատրությունը
Անուշ կամ Անույշ անունը առաջացել զենդերեն anaosa, պահլավերեն anos բառից, որ նշանակում է «անմահ»:
Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել «հաճելի», «քաղցր» նշանակությունը:
Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ:
Հայերի մոտ այս անունը մի տեսակ բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս՝ Հայկանուշ, Վարդանուշ, Ծաղկանուշ, Հրանուշ, Վեհանուշ, Գեղանուշ, Վասկանուշ, Արմանուշ, Պերճանուշ և այլն:
Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:
12863
Այլ անուններ
Սահականուշ
Սահականուշ անվան բացատրությունը Սահականուշ անունը կազմված է Սահակ անունից՝ անուշ իգական վերջածանցով։ Այդպիսին են Երվանդանուշ, Հայկանուշ անունները։ Հայերի մեջ այս անունը գործածվել է IV...
Որմիզդուխտ
Որմիզդուխտ անվան բացատրությունը Որմիզդուխտ անունը պարսկերեն Որմիզդուխտ անունն է։ Կազմված է պահլավերեն Hormizd անունից, զենդերեն՝ Ahura-mazda, հայերեն դարձել է Արամազդ և պարսկերեն dukht...
Թահմազ
Թահմազ անվան բացատրությունը Թահմազ անունը առաջացել է պարսկերեն tahmasp բառից։ Կազմված է զենդերեն takhma՝ ուժեղ և պարսկերեն aspa՝ ձի բառերից։ Նշանակում է ուժեղ ձի։ Այսօր էլ գործածական...
Սվետլանա
Սվետլանա անվան բացատրությունը Սվետլանա անունը ռուսերեն Светлана անունն է, որ կազմված է ռուսական հնագույն անունների ձևով светла+она։ Նշանակում է լուսավոր, մաքուր, պայծառ։ Այժմ հայերի մե...
Ռիմա
Ռիմա- անվան բացատրությունը Ռիմա անունը առաջացել է լատիներեն Roma՝ Հռոմ քաղաքի անունից։ Հայերի մեջ տարածված էր իբրև անձնանուն՝ Հոռոմ, Հոռոմսիմե ձևերով։ Այսօրվա գործածական Ռիմա անունը,...