Արուսյակ անվան բացատրությունը

 

Արուսյակ անունը հայերեն Արուսյակ մոլորակի անունն է, որ նույն Լուսաստղն է Վեներան (լատիներեն Venus):

Հայերենի մեջ այս անունը գործածական է IX դարից արաբական Zuhra անձնանվան փոխարեն, որ նույնպես գործածական էր Լուսաստղ իմաստով:

Այժմ էլ տարածված անուններից է:

Կրճատ ձևն է՝ Արուս, որը գործածվում է նաև որպես անկախ անուն։ 

7030

Այլ անուններ

Արագեղեցիկ

Արագեղեցիկ անվան բացատրությունը   Արագեղեցիկ անունը այսպիսի բարդ ձևով՝ որպես անձնանուն՝ հնում չի գործածվել։ Մ. Խորենացու պատմության մեջ դիցաբանական հերոսի՝ Արայի անվան հետ գործածված է գեղ...

Վիրապ

Վիրապ անվան բացատրությունը   Վիրապ անունը առաջացել է հայոց Խոր Վիրապի վանքի անունից։ Գալիս է XV դարից։ Այժմ գրեթե մոռացվում է։ Սակայն սրանից ունենք Վիրապյան ազգանունը։

Սիրամարգ

Սիրամարգ անվան բացատրությունը   Սիրամարգ անունը հայերեն սիրամարգ թռչունի անունն է։ Այն դարձել է իգական անձնանուն։ Գործածվում է հայերի մեջ XII դարից։

Ադա

Ադա անվան բացատրությունը   Ադա անունը առաջացել է ռուսերեն Аделина անվան փաղաքշական ձևերից՝ Ада։ Նշանակում է ազնվազարմ օրիորդ՝ հին գերմաներեն adel բառից։ Տարածվել է հայերի մեջ քսանական թվ...

Գրիզելտա

Գրիզելտա անվան բացատրությունը   Գրիզելտա անունը եվրոպական անձնանուն է, որ 1930 թվականից հաճախակի երևում է զագսի ծննդյան մատյաններում։  Եկել է անտարակույս գեղարվեստական գրականութ...

Վերջինները բլոգից