Աշխեն անվան բացատրությունը

 

Աշխեն անունը առաջացել է պահլավերեն akhsen՝ «գորշ» բառից։

Զենդերենում akhsaena բառը նշանակում է «թուխ», «կապտասև»:

Եթե պահլավերեն akhsen բառի դրափոխված ձևը համարենք, ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի «մոխրագույն», «գորշ»:

Բայց գույն է արտահայտում նաև «աշխետ» բառը՝ պահլավերեն khset, զենդերեն khsaeta, որը կարելի է մեկնել «հրակարմիր»:

Հնագույն անուններից է:

Խորենացին հիշատակում է Աշխէն կույս, որ Աշխադարի դուստրն էր:

Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարսկերեն փաղաքշական en ածանցից՝ Աշխեն, ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում, օրինակ Խորեն:

Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:

7258

Այլ անուններ

Վլադիմիր

Վլադիմիր անվան բացատրությունը   Վլադիմիր անունը առաջացել է ռուսերեն Владимир անունից։ Այն կազմված է հին սլավոնական владети՝ տիրել և мир՝ ժողովուրդ բառերից։ Նշանակում է աշխարհակալ, ժողով...

Ընծա

Ընծա անվան բացատրությունը   Ընծա անուն առաջացել է հայերեն ընծա բառից։ Նշանակում է նվեր։ Տակավին անցյալ դարում գործածական անուն էր։ Այժմ մոռացվում է։

Իզոդորա

Իզոդորա անվան բացատրությունը   Իզոդորա անունը առաջացել է հունարեն isis և doron բառերից։ Նշանակում է գեղջկուհի՝ բառացի «պարգև Իզիսի»՝ երկրագործության և պտղաբերության աստվածուհ...

Շահնազար

Շահնազար անվան բացատրությունը   Շահնազար անունը առաջացել է պարսկերեն sah և արաբերեն nazar՝ հայացք բառերից։ Այն նշանակում է շահի հայացքին արժանացած։ Այս անունը հայերի մեջ տարածվել է XVI...

Ստանիսլավ

Ստանիսլավ անվան բացատրությունը   Ստանիսլավ անունը առաջացել է ռուսերեն Станислав անունից։ Այն մուտք է գործել վերջերս։ Ծագել է слава՝ փառք բառից։ Նշանակում է փառահեղ։ Սրա փաղաքշական ձև...

Վերջինները բլոգից