Ֆլորա անվան բացատրությունը

 

Ֆլորա՝ լատիներեն Flora անունն է, որը տարածված է եվրոպական շատ ժողովուրդների մեջ։

Ծագում է լատիներեն flos՝ ծաղիկ բառից։ 

Հին հռոմեական դիցաբանության մեջ Ֆլորան ծաղիկների աստվածուհին է՝ Զեփյուռի կինը։ Նա պատկերվում է գեղեցիկ կնոջ արտաքինով, ձեռքին բռնած ծաղիկներ (Տիցիան, Ռեմբրանդտ, Բեկլի)։ 

Ֆլորայի պաշտամունքը դրսևորվել է շքեղ տոնահանդեսներով։

Այժմ ֆլորա ասելով հասկանում ենք «բուսական աշխարհ»։ 

Հայերի մոտ այս անունը երևում է անցյալ դարի վերջից։

Կրճատ կոչում են Ֆլոր։

Ֆլորա անվան բացատրությունը, Flora

5216

Այլ անուններ

Նարդոս

Նարդոս անվան բացատրությունը   Նարդոս անունը առաջացել է նարդոս ծաղկի անունից։ Անցյալ դարում գործածական անուն էր հայերի մեջ։  Արևմտահայերի մեջ տարածված է նաև Նարդոս անվան իգական...

Սահականուշ

Սահականուշ անվան բացատրությունը   Սահականուշ անունը կազմված է Սահակ անունից՝ անուշ իգական վերջածանցով։ Այդպիսին են Երվանդանուշ, Հայկանուշ անունները։ Հայերի մեջ այս անունը գործածվել է IV...

Թութակ

Թութակ անվան բացատրությունը   Թութակ անունը առաջացել է հայերեն թութակ թռչունի անունից։ Իբրև իգական անձնանուն շատ տարածված չէ։ Սրա Թութի, Թութո, Թութիկ փաղաքշական ձևերը մինչև օրս էլ...

Զգոն

Զգոն անվան բացատրությունը   Զգոն անունը առաջացել է հայերեն զգոն բառից։ Նշանակում է արթուն, ուշիմ, իմաստուն։ Հավանաբար հունարեն Grigorios անվան թարգմանությունն է կամ հայացրած ձևը։ Այժմ գ...

Բեթղեհեմ

Բեթղեհեմ անվան բացատրությունը   Բեթղեհեմ անունը առաջացել է եբրայերեն beit՝ «տուն» և lexem՝ «հաց» բառերից։  Նշանակում է «տուն հացի» (Բեթղեհեմ...

Վերջինները բլոգից