Գյուլիզար
Գյուլիզար անվան բացատրությունը
Գյուլիզար անունը առաջացել է պարսկերեն gul «վարդ» և արաբերեն izar «դեմք», «երես», «հայացք» բառերից։
Նշանակում է «վարդերես», «վարդահայաց»:
Չափազանց տարածված անուն էր անցյալ դարում:
Փաղաքշական ձևերից է Գուլո, որը հանդիպում է որպես անձնանուն։
Այժմ հազվագյուտ է:
3433
Այլ անուններ
Կիմ
Կիմ անվան բացատրությունը Կիմ անունը եկել է ռուսական Ким անունից։ Այն առաջացել է մեր դարի քսանական թվականներին և տարածվել ՍՍՀՄ շատ ժողովուրդների մեջ։ Նշանակում է Коммунистический интер...
Շամիկ
Շամիկ անվան բացատրությունը Շամիկ անունը միանգամայն ինքնուրույն անուն է։ Առաջացել է Շամիրամ, նաև Շամամ անուններից։ Շամիկ են կոչում նաև Շամունե անունը կրողներին։
Եղիա
Եղիա անվան բացատրությունը Եղիա անունը առաջացել է եբրայերեն Eliyya անունից։ Հայերի մեջ գործածվող հնագույն անուններից է։ Հանդիպում է նաև Իլյա՝ ռուսերեն Илья ձևով։
Խանաև
Խանաև անվան բացատրությունը Խանաև անունը առաջացել է պարսկերեն khan՝ խան բառից։ Հայերի մեջ տարածվել է անցյալ դարում՝ իբրև անձնանուն։ Այժմ սակավ գործածական անուն է։
Վարվառե, Վառվառե
Վարվառե, Վառվառե անվան բացատրությունը Վարվառե, Վառվառե անունը առաջացել է հունարեն Barbare անունից, որ նշանակում է բարբարոս կին, ոչ հելլեն, օտարուհի։ Հնագույն հիշատակությունը հայեր...