Հերիքնազ
Հերիքնազ անվան բացատրությունը
Հերիքնազ անունը առաջացել է հայերեն հերիք և նազ բառերից։
Նշանակում է «հերիք է նազ անես»։
Գործածական է XVII դարից։
Այժմ էլ տարածված անուն է ժողովրդի մեջ՝ մանավանդ գյուղական վայրերում:
Սրա փաղաքշականն է Հերիքո կամ Հերո, երբեմն նաև Հեքո:
2781
Այլ անուններ
Սիրուն
Սիրուն անվան բացատրությունը Սիրուն անունը առաջացել է հայերեն սիրուն բառից։ Գործածվում է Գեղեցիկ անվան նման։ Վերջինիս համազոր անձնանուն է։
Ումրշատ
Ումրշատ անվան բացատրությունը Ումրշատ անունը առաջացել է արաբերեն umr՝ կյանք և հայերեն շատ բառերից։ Կազմված է հայերեն Արևշատ անվան իմաստով։ Այն նշանակում է երկարակյաց։ Սրա փաղաքշական ձև...
Լաչին
Լաչին անվան բացատրությունը Լաչին անունը առաջացել է ադրբեջաներեն Ircin բառից։ Այն նշանակում է բազե։ Անցյալում շատ տարածված անուն էր։ Այժմ սակավ է գործածվում։ Մնացել է Լաչինյան ազգան...
Վարդան
Վարդան անվան բացատրությունը Վարդան անունը առաջացել է իրանական Vardan անունից, որը հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը։ Հատկապես լայն տարածում է գտել V դարից՝...
Մարուքե
Մարուքե անվան բացատրությունը Մարուքե անունը ասորական անուն է, որ գալիս է հնուց։ Հրաչյա Աճառյանը կասկածով կապում է ասորերեն merike՝ մաքուր բառի հետ։ Կրճատ կոչում են Մարուք։ Այստեղից է...