Խանդութ, Խանդուտ
Խանդութ, Խանդուտ անվան բացատրությունը
Խանդութ, Խանդուտ անվանը հանդիպում ենք հայ ժողովրդական էպոսում։
Դավթի կնոջ անունն է Խանդութ, Խաթուն։
Եթե համարենք հայերեն խանդ բառից ստեղծված՝ ապա զուտ հայերեն անուն է և նշանակում է խանդոտ, խանդաբորբ։
Կարելի է համարել նաև պարսկերեն Խանդուխտ անվան աղավաղված ձևը։
Այս դեպքում ստւգաբանվում է իբրև իշխանադուստր։
Հին գրավոր աղբյուրներում, ինչպես և ժողովրդի մեջ այս անունը չի եղել։
Տարածվեց 1939 թվականից, երբ տոնվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։
2619
Այլ անուններ
Թելլի
Թելլի անվան բացատրությունը Թելլի անունը առաջացել է թուրքական tellu կամ telli բառից, որ նշանակում է ոսկեհյուս՝ փարթամ մազեր ունեցող։ Գործածական է XVII դարից։ Մնացել է հայ ժող...
Սուսաննա
Սուսաննա անվան բացատրությունը Սուսաննա անունը առաջացել է ռուսերեն Сусанна անունից։ Այն գործածում են ճերմակ, սպիտակամորթ իմաստով։ Ծագել է ասորորեն sosan ծաղկի անունից, իսկ հայերեն՝ շուշան։...
Վաղարշակ
Վաղարշակ անվան բացատրությունը Վաղարշակը անունը առաջացել է Վաղարշ անունից՝ ակ փաղաքշական ածանցով։ Այն վաղուց գործածական է հայերի մեջ։ Ոմանք մեկնաբանում են իբրև ուժեղ Արշա...
Զորիկ
Զորիկ անվան բացատրությունը Զորիկ անունը առաջացել է հայերեն զոր, զօր բառրց՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է զորեղ, զորություն ունեցող, զորավոր, հզոր։ Այժմ բավական տարածված անուն է։...
Մելսիդա
Մելսիդա անվան բացատրությունը Մելսիդա անունը Մելս անվան իգական ձևն է։ Այն տարածվել է մեր մեջ 1930-ական թվականներից: Նշանակությունը տե՛ս Մելս անվան տակ: