Մաքրուհի
Մաքրուհի անվան բացատրությունը
Մաքրուհի անունը առաջացել է հայերեն մաքուր բառից՝ ուհի ածանցով (ինչպես՝ Սրբուհի, Գեղուհի անունները)։
Նշանակում է «անաղարտ», «անբիծ», «անապական», «սուրբ»:
Համապատասխանում է հունարեն Agnessa անվան (ռուսերեն Агнесса):
Հայերի մեջ իբրև անձնանուն գործածական է հնից:
Կրճատ կոչում են Մաքրուն, Մաքո։
3124
Այլ անուններ
Սոցիկ
Սոցիկ անվան բացատրությունը Սոցիկ անունը նորաստեղծ անուն է։ Կազմված է սոցիալիզմ բառի մի մասով և հայերեն իկ ածանցով։ Այժմ հազվագյուտ անուն է (ԶԱ-1927-146)։
Վահագն
Վահագն անվան բացատրությունը Վահագն անունը առաջացել է հայկական դիցաբանության մեջ Վահագնը ամպրոպի աստծո անունից։ Այն համապատասխանում է հունաց Հերակլեսին, լատիներեն՝ Hercules-ին։ Վահագն...
Աբել, Աբէլ
Աբել, Աբէլ անվան բացատրությունը Աբել, Աբէլ եբրաերեն habel (Հաբել) նշանակում է «սուգ» (Հայկազյան բառարան, հատոր Բ, 1769թ․ Վենետիկ)։ Այժմ տարածված է Աբել ձևով, որից և...
Զորիկ
Զորիկ անվան բացատրությունը Զորիկ անունը առաջացել է հայերեն զոր, զօր բառրց՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է զորեղ, զորություն ունեցող, զորավոր, հզոր։ Այժմ բավական տարածված անուն է։...
Մարտիկ
Մարտիկ անվան բացատրությունը Մարտիկ անունը առաջացել է հայերեն մարտ՝ կռիվ բառից։ Նշանակում է կռվող, մարտնչող՝ ինչպես Ռազմիկ անունը: Սրանից է Մարտիկյան ազգանունը։ Երբեմն Մարտիրոս անունը...