Նազիկ անվան բացատրությունը

 

Նազիկ անունը հայերի մեջ չափազանց սիրված անուններից է, որ գործածական է XV դարից։

Կազմված է նազ բառից իկ փաղաքշական ածանցով։

Կա Նազիկյան ազգանունը։

Համարվում է Նազենիկ անվան կրճատ ձևը։ 

2744

Այլ անուններ

Գալյա

Գալյա անվան բացատրությունը   Գալյա անունը ռուսերեն Галина, Գալինա անվան կրճատ ձևերից մեկն է, սակայն մեզ մոտ գործածվում է որպես ինքնուրույն անուն և բավական տարածված է։ 

Տոնական

Տոնական անվան բացատրությունը   Տոնական անունը առաջացել է հայերեն տոն՝ տօն բառից։ Այն մեզ մոտ վաղուց գործածական է իբրև անձնանուն։ Սրա փաղաքշական ձևերն են՝ Տոնակ, Տոնիկ, Տոնո։ Սրանից էլ...

Ցական

Ցական անվան բացատրությունը   Ցական անունը հայերեն Մնացական անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն։ Սրանից կա Ցականյան ազգանունը։  

Վշտուհի

Վշտուհի անվան բացատրությունը   Վշտուհի անունը առաջացել է հայերեն վիշտ բառից՝ հոգս, ցավ իմաստով և ուհի ածանցով։ Վշտիկ անվան իգականն է։ Ստեղծվել է մեր դարի 30-ական թվականներին։    

Յուղաբ

Յուղաբ անվան բացատրությունը   Յուղաբ անունը հայերեն Յուղաբեր անվան կրճատ ձևն է։ Տարածված է իբրև ինքնուրույն անուն։ Սրա փաղաքշական ձևերն են՝ Յուղիկ, Յուղո։

Վերջինները բլոգից