Շահանդուխտ
Շահանդուխտ անվան բացատրությունը
Շահանդուխտ անունը առաջացել է պարսկերեն sah «արքա» և dukht «դուստր» բառերից։
Նշանակում է «արքայադուստր», «թագավորի աղջիկ»։
Այսօր էլ բավական տարածված անուն է հայերի մեջ։
1904
Այլ անուններ
Լենուշ
Լենուշ անվան բացատրությունը Լենուշ անունը նորաստեղծ անուն է։ Այն կազմված է Լենին անվան առաջին մասից և հայերեն ուշ մասնիկից՝ ինչպես Հայկուշ, Թագուշ և այլն։ Այժմ էլ գործածական անուն է։
Խանաև
Խանաև անվան բացատրությունը Խանաև անունը առաջացել է պարսկերեն khan՝ խան բառից։ Հայերի մեջ տարածվել է անցյալ դարում՝ իբրև անձնանուն։ Այժմ սակավ գործածական անուն է։
Ամալյա
Ամալյա անվան բացատրությունը Ամալյա անունը եվրոպական անուն է, որ գործածական է դարձել մեզ մոտ անցյալ դարի ութսունական թվականներին Շիլլերի «Ավազակները» ողբերգության հերոսուհու անունո...
Վերդի
Վերդի անվան բացատրությունը Վերդի անունը առաջացել է թուրքերեն verdi՝ տվեց բառից։ Մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անուն։ Սակայն սա կրճատ ձևն է Ալլահվերդի, Խուդավերդի անունների, որ...
Շերամ
Շերամ անվան բացատրությունը Շերամ անունը առաջացել է հայերեն շերամ հասարակ անունից։ Անցյալում շատ տարածված անուն էր Ղարաբաղում։ Այժմ քիչ է գործածվում։