Շամիրամ
Շամիրամ անվան բացատրությունը
Շամիրամ անունը առաջացել է Ասորեստանի առասպելական թագուհու (Semiram, Semiramoth) անունից, որին նույնացնում են Միջագետքի Իշտար ասվածուհու հետ։
Շամիրամ, ինչպես նաև Իշտար անունները տակավին չեն ստուգաբանված։
Ըստ ավանդության՝ նա եղել է խելացի և հզոր կին, վարել է բազմաթիվ պատերազմներ, նվաճել շատ երկրներ։
Շամիրամն իր գեղեցկությամբ հմայել է բոլորին, ուստի նրան կոչել են կախարդ։
Շամիրամի անունը կապված է մեր Արայի հետ(տես Մ. Խորենացու «Հայոց պատմությունը», գիրք Ա, Ժե-իա)։
3513
Այլ անուններ
Զարմայր
Զարմայր անվան բացատրությունը Զարմայր անունը առաջացել է հայերեն զարմանալի ածականից և այր՝ տղամարդ բառից։ Ինչպիսին են՝ Ժիրայր, Նորայր և այլ անձնանունները։ Հնում շատ տարածված էր, այժմ քիչ...
Վարդանդուխտ
Վարդանդուխտ անվան բացատրությունը Վարդանդուխտ անունը առաջացել է հայերեն Վարդան անունից և դուխտ՝ դուստր բառից։ Նշանակում է Վարդանի դուստր։ Այժմ հազվադեպ գործածվող անուն է։ Սրա մի տարատեսակն...
Իսկանդար
Իսկանդար անվան բացատրությունը Իսկանդար անունը հունական Alexandros անձնանվան արաբական ձևն է։ Այն անցել է նաև պարսիկներին Iskandar։ Նշանակում է պաշտպան։ Հայերի մեջ գործածական է միջին...
Հոռոմ
Հոռոմ անվան բացատրությունը Հոռոմ անունը Հոռոմսիմե անվան կրճատ ձևն է։ Գործածական է որպես ինքնուրույն անուն։ Ժողովրդի մեջ ամենատարածված անուններից էր անցյալ դարում։ Այժմ...
Չնաշխարհիկ
Չնաշխարհիկ անվան բացատրությունը Չնաշխարհիկ անունը առաջացել է չնաշխարհիկ բառից։ Նշանակում է «աշխարհում նմանը չունեցող», «չճարվող», «աննման»...