Տալիթա, Թալիթա
Տալիթա կամ Թալիթա անվան բացատրությունը
Տալիթա անունը առաջացել է հունարեն talitha բառից, որը գալիս է Ավետարանից, ծագում է ասորերեն talitha բառից և նշանակում է «աղջիկ»։
Հայերի մեջ այս անունը գործածական է եղել XII դարից՝ Կիլիկյան թագավորության տարիներին։
Այժմ հազվագյուտ անուն է։
Փաղաքշական ձևն է Տալո, այստեղից էլ ունենք Տալոյան ազգանունը, որը հետագայում դարձել է Տալյան։

4406
Այլ անուններ
Լուսվարդ
Լուսվարդ անվան բացատրությունը Լուսվարդ անունը առաջացել է հայերեն լուս՝ լույս և վարդ բառերից «լուսեղեն վարդ», «շողշողուն վարդ» իմաստով։ Նորահայտ անուն...
Զարմուհի
Զարմուհի անվան բացատրությունը Զարմուհի անունը առաջացել է հայերեն զարմ բառից և ուհի ածանցից։ Նշանակում է ցեղ, տոհմ, սերունդ՝ ազնվազարմ իմաստով։ Տարածված է սփյուռքահայերի մեջ։
Ջումշուդ
Ջումշուդ անվան բացատրությունը Ջումշուդ անունը պարսկերեն Jamsid անունն է։ Այն կազմված է հին իրանական դիցաբանական թագավոր Ջամի անունից։ Նշանակում է փայլուն ջամ, շլացուցիչ ջամ։ Կովկասում...
Դերենիկ
Դերենիկ անվան բացատրությունը Դերենիկ անունը հայերեն դերեն բառն է, նշանակում է «վանքի սան», «որդի վանաց»։ Հայերի մեջ բավական տարածված անուն է։ Փաղաքշական ձևն է Դ...
Կատարինե
Կատարինե անվան բացատրությունը Կատարինե անունը առաջացել է հունարեն katharis՝ մաքուր բառից։ Այս անունը գործածական է եվրոպական շատ ազգերի մեջ ֆրանսերեն՝ Cathrin, գերմաներեն՝ Katharina, ռո...