Թամար, Թամարա անվան բացատրությունը

 

Թամար, Թամարա անունը առաջացել է եբրայերեն tamar բառից։

Նշանակում է «արմավ», «արմավենի» կամ «դառնություն» (ՀԲ-101, ձեռագիր ԺԳ դար N 5596)։ Ոմանք թարգմանում են իբրև «հասարակ թզենի»՝ ficus caricea:

Հայերի մեջ այս աունը գործածական է միջին դարերից։

Այժմ էլ ավելի հաճախ հանդիպում ենք Թամարա ձևին, որ գալիս է ռուսերենից։

8947

Այլ անուններ

Սիանոս

Սիանոս անվան բացատրությունը   Սիանոս անունը առաջացել է Ալեքսիանոս անվան կրճատ ձևից։ Երբեմն գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն։ Սրանից ունենք նաև Սիանոսյան ազգանունը։

Ծաղիկ

Ծաղիկ անվան բացատրությունը   Ծաղիկ անունը առաջացել է հայերեն ծաղիկ բառից, որ իբրև անձնանուն բավական տարածված է ժողովրդի մեջ։  Սրանից է ստեղծվել Ծաղկյան ազգանունը։ 

Միրիջան

Միրիջան անվան բացատրությունը   Միրիջան անունը առաջացել է պարսկերեն Mirijan անունից։ Այն կազմված է mir՝ իշխան և jan՝ հոգյակ բառերից։ Սրա փաղաքշական ձևն է Միրիկ։ Գործածական անուն է։ Ու...

Վարդգես

Վարդգես անվան բացատրությունը   Վարդգես անունը առաջացել է հայերեն վարդ և գես (գէս) բառերից։ Նշանակում է վարդի պես մազեր ունեցող, վարդագանգուր, վարդահեր։ Այժմ բավական գործածական անուն է։...

Կարմեն

Կարմեն անվան բացատրությունը   Կարմեն անունը եկել է գրականության միջոցով վերջին դարում։ Հանդիպում ենք նաև Կարմենա իգականացրած ձևով ։

Վերջինները բլոգից