Ծովինար անվան բացատրությունը

 

Ծովինար անունը առաջացել է հայերեն ծովինար՝ «փայլակ» բառից, գուցե ծով և արաբերեն nar «հուր» բառերից։

Նշանակությունն է՝ «կրակի ծով»։ 

Գործածական է մեզ մոտ XV դարից։

Գ․Ղափանցյանն այս անունը համարում է հին դիցաբանական՝ կապելով սեմական «բաբելական» naru «գետ» բառի հետ, որից առաջանում է նաև «ջրի ոգի» աստվածությունը (համեմատել մեր Ոսկինար, Ծովինար, հունարեն Nareus, հնդկական Nara՝ ջրահարսի մի տեսակ և այլն)։  

Ըստ գիտնականի, այս Nara հավերժահարսի հետ է կապվում հեթանոսական շրջանից մնացած մեր Նարի-ն, որ ժողովրդի մեջ դարձել է Նուրի՝ «Նուրի նուրի եկել է» երգում․ սա դեռ մեր օրերում էլ երգում են (երաշտի ժամանակ դուրս են բերում տիկնիկանման մի խրտվիլակ ու այդ երգը երգում, որպեսզի անձրև գա)։ 

Ծովինար անունը բավական աշխուժացավ մեր մեջ հատկապես 1939 թվականից, երբ նշվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։ 

5717

Այլ անուններ

Ֆեյա

 Ֆեյա անվան բացատրությունը   Ֆեյան («ըղձանուշ») ռոմանական ժողովուրդների դիցաբանության մեջ գերբնական զորությամբ օժտված առասպելական կին է, «հավերժահարս», որը մեծ...

Սուսան

Սուսան անվան բացատրությունը   Սուսան անունը մեր շուշան ծաղկի անունն է՝ հունական տառադարձությամբ (Շ>Ս)։ Բավական տարածված անուն էր մեզ մոտ։ Այժմ տեղի է տալիս ռուսերենից եկող Սուսաննա անվանը։...

Ֆրոսյա

Ֆրոսյա անվան բացատրությունը   Ֆրոսյա անունը առաջացել է ռուսերեն Ефросиня անվան փաղաքշական ձևից։ Հայերի մեջ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն։ Ծագում է հուներեն eufrosynos բառից, որը նշան...

Մարան

Մարան անվան բացատրությունը   Մարան անունը հայերեն Մայրանուշ անվան կրճատ ձևն է։ Այն միանագամայն անկախ կերպով տարածված է ժողովրդի մեջ (ԶԱ-1933, N 1862):

Հայրապետ

Հայրապետ անվան բացատրությունը   Հայրապետ անունը հայերեն հայրապետ (կաթողիկոս) բառն է, որ գործածվում է իբրև անձնանուն։ Գործածական և տարածված անուն է։ Կրճատ ձևն է Հայրո։ Ունենք Հայրապետյան...

Վերջինները բլոգից