Նախշուն
Նախշուն անվան բացատրությունը
Նախշուն անունը առաջացել է հայերեն նախշուն բառից, որ նշանակում է «գեղեցիկ նախշերով», «զարդարուն»։
Հայերի մեջ տարածված անձնանունն էր XV-XVIII դարերում։ Այժմ համեմատաբար քիչ է գործածական, հանդիպում ենք մեծ մասամբ Ղարաբաղում, Զանգեզուրում, Շիրակում։
Կան նաև սրա դրափոխված Նշխուն ձևը և Նախշո փաղաքշականը։
2502
Այլ անուններ
Ռուշան
Ռուշան անվան բացատրությունը Ռուշան անունը առաջացել է պարսկերեն rusan բառից։ Այն նշանակում է լուսավոր կամ փայլուն։ Հանդիպում է նաև Ուռուշան ձևով։
Թեոդոս
Թեոդոս անվան բացատրությունը Թեոդոս անունը ծագել է հունական Тheodosios անունից։ Նշանակում է աստվածատուր։ Այժմ էլ գործածական է հայերի մեջ։
Պուշկին
Պուշկին անվան բացատրությունը Պուշկին անունը եկել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ազգանունից։ Այն հայերի մեջ դարձել է անձնանուն։
Հերիքնազ
Հերիքնազ անվան բացատրությունը Հերիքնազ անունը առաջացել է հայերեն հերիք և նազ բառերից։ Նշանակում է «հերիք է նազ անես»։ Գործածական է XVII դարից։ Այժմ էլ տարածված անուն...
Զուլալ
Զուլալ անվան բացատրությունը Զուլալ անունը առաջացել է արաբերեն zulal բառից, որ նշանակում է «հստակ», «վճիտ», «պարզ» և այլն: Այս անունը տարածվ...