Ռուզան
Ռուզան անվան բացատրությունը
Ռուզան անունը հանդիպում ենք XIX դարի վերջերին։
Տարածվել է Մուրացանի «Ռուզան կամ հայրենասեր օրիորդը» պատմական դրամայի ազդեցությամբ։
Ըստ Յուստիի` Ռուզուդան կամ Ռուզուքան անվան կրջատ ձևն է։ Աճառյանը հավանություն է տալիս այս կարծիքին։
Բացառված չի նաև ruz «շեկ» բառից ծագելու հանգամանքը:
Դեռևս XIV դարում հանդիպում ենք Ռուսբեգ կամ Ռուզբեգ անվան, որ նշանակում է «շեկ բեգ» (ինչպես թուրքերեն Սարիբեգ անունը, որ այսօր էլ գործածական է հայերի մեջ)։
Վերջին ժամանակներս հանդիպում ենք նաև Ռուզաննա ձևին, սակայն Ռուզան անունն ինքնին իգական է և այլևս իգականացնելու կարիք չունի։
11573
Այլ անուններ
Հուրիկ
Հուրիկ անվան բացատրությունը Հուրիկ անունը առաջացել է հայերեն հուր՝ կրակ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Իբրև իգական անուն երևում է մեր դարի քսանական թվականներից։
Արգիշտի
Արգիշտի անվան բացատրությունը Արգիշտի անունը այս անունը կրել են ուրարտական թագավորները, հատկապես նշանավոր Արգիշտի Առաջինը (778-750) , որ ավելի քան 2750 տարի առաջ հիմնեց Էրեբունի ամրոցը։...
Նորա
Նորա անվան բացատրությունը Նորա անունը առաջացել է եվրոպական Nora անունից։ Այն եկել է գրականության միջոցով (Հ․Իբսենի համանուն դրամայից)։ Այժմ բավական տարածված անուն է։...
Սպիրիդոն
Սպիրիդոն անվան բացատրությունը Սպիրիդոն անունը հնում հայերի մեջ գործածական չի եղել։ Հանդիպում ենք անցյալ դարից միայն։ Հ. Աճառյանը համարել է հունական անուն և մեկնել իբրև՝ կողով։ Սակայն...
Նահապետ
Նահապետ անվան բացատրությունը Նահապետ անունը առաջացել է հայերեն նահապետ՝ ցեղի գլուխ, գլխավոր բառից։ Այն ունի շատ հին ծագումնաբանություն, սակայն որպես անուն գործածական է XIII դարից։&n...