Անուշավան անվան բացատրությունը

 

Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել:

Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենգերեն Anaoso «անմահ» և urvan «հոգի» բառերից, նշանակում է «անմահ հոգի» ( Arm. Gram․-20 ): Այս կարծիքին են նաև Ն.Ադոնցը և Հր. Աճառյանը:

Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում էր nos (նոճի, սոսի) բառը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես «պաշտող», «նվիրված»: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում էր իբրև «սոսանվեր», (տե՛ս «Արա Գեղեցիկի պաշտամունքը» 1944, էջ 107):

Ոմանք էլ դիտում են որպես հայերեն անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն (Justi - 17):

Այժմ բավական տարածված անուն է:

Անուշավան անվան բացատրությունը

4248

Այլ անուններ

Նարեկ

Նարեկ անվան բացատրությունը   Հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։...

Ռշտունի

Ռշտունի անվան բացատրությունը   Ռշտունի անունը հայ նախարարական տոհմանուն է։ Այն գործածվում է նաև որպես անձնանուն։ Բայց ավելի շատ տարածված է իբրև ազգանուն։

Դիլաք

Դիլաք  անվան բացատրությունը   Դիլաք անունը ծագել է dilek բառից, որ նշանակում է «ցանկություն», «իղձ»։ Գործածական է հատկապես սփյուռքահայերի մեջ։ Ունենք Դիլաքյա...

Թեհմինե

Թեհմինե անվան բացատրությունը   Թեհմինե անունը հայերի մեջ տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով՝ Ֆիրդուսու «Շահնամեից»։ Այժմ բավական գործածական անուն է (ԶԱ-1936-802, 19...

Պավլիկ

Պավլիկ անվան բացատրությունը   Պավլիկ անունը առաջացել է ռուսերեն Павел անվան փաղաքշական ձևից։ Հաճախ հանդիպում ենք իբրև ինքնուրույն անուն։ Բացի դրանից, տարածված է նաև Պավլուշա ձևը։ Այն ն...

Վերջինները բլոգից