Արեգ անվան բացատրությունը

 

Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում», Րաֆֆի։ 

Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։ 

Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։

Արեգ գոյականը հայկական տոմարի ութերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։:

Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ․ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» և Հովհաննես Թումանյանի «Հազարան Բլբուլը»։

Արեգ անվան բացատրությունը

18928

Այլ անուններ

Շահում

Շահում անվան բացատրությունը   Շահում անունը առաջացել է պարսկերեն sah՝ արքա բառից և թուրքերեն m ստացական հոդից։ Այն նշանակում է իմ շահը, իմ արքան՝ արքաս։ Սրանից ունենք Շահումյան ազգանունը։ &n...

Ազիզ

Ազիզ անվան բացատրությունը   Ազիզ անունը առաջացել է արաբերեն aziz բառից։ Այն նշանակում է թանկագին, ընտիր կամ հույժ սիրելի։ Հայերի մեջ այս անունը գործածական է տակավին XII դարից։ Ազիզ են կոչել...

Ենոք, Ենովք

Ենոք, Ենովք անվան բացատրությունը   Ենոք, Ենովք անունը առաջացել է եբրայերեն Xanokh  անունից։ Թարգմանաբար նշանակում է նվիրյալ։ Հին ձևը՝ Ենովք այլևս գործածական չէ։ Այժմ տարածված է Ենոք ձևո...

Էլինար 

Էլինար անվան բացատրությունը   Էլինար անունը ադրբեջաներեն Elinar անունն է, որ կազմված է el («ցեղ», «ժողովուրդ» նաև «վայր») և  nar («նուռն...

Վրեժ

Վրեժ անվան բացատրությունը   Վրեժ անունը առաջացել է հայերեն վրեժ (վրէժ) բառից։ Կան նաև այս անվան Վրեժուհի, Վրեժիկ ձևերը։ Գործածական են իբրև իգական անուն։ 

Վերջինները բլոգից