Գոհար
Գոհար անվան բացատրությունը
Գոհար անունը առաջացել է հայերեն գոհար հասարակ անունից, որ նշանակում է «ադամանդ» կամ «անգին քար»։
Իբրև անձնանուն գործածական է XII դարից։
Փոխառություն է պարսկերեն guhar բառից։
Ժողովրդի մեջ մինչ այսօր կարող ենք հանդիպել Գոհար անվան Գովհար, Գուհար ձևերը։
Փաղաքշական ձևն է Գոհարիկ, Գոգա։
Գոհարիկ փաղաքշական ձևը հանդես է գալիս նաև որպես անկախ անուն։
Վերջերս հանդիպում ենք Գոհարինե՝ ինե իգական ածանցով հնարած անվանը, որը միանգամայն ավելորդ է, քանզի Գոհար անունը միայն իգական է եղել։

17798
Այլ անուններ
Հայկակ
Հայկակ անվան բացատրությունը Հայկակ անունը առաջացել է Հայկ անունից՝ ակ փաղաքշական ածանցով։ Սակավ գործածական անուն է։
Շաբաթ
Շաբաթ անվան բացատրությունը Շաբաթ անունը առաջացել է եբրայերեն sabos բառից։ Այն նշանակում է հանգիստ։ Իբրև օրվա անուն այս բառը օգտագործվել է հայերի մոտ անհիշելի ժամանակներից։ Այդ իմաս...
Բախշի
Բախշի անվան բացատրությունը Բախշի անունը առաջացել է պարսկերեն bakhsis բառից։ Նշանակում է «նվեր», «ընծա», «պարգև»։ Գործածական է XVI դարից, այժմ էլ կենդանի...
Խանամիր
Խանամիր անվան բացատրությունը Խանամիր անունը առաջացել է պարսկերեն khan և արաբերեն amir բառերից, որ պատվավոր տիտղոսներ են։ Հայերի մեջ անունը տարածված է XVII դարից։ Սրանից ունե...
Սերգեյ
Սերգեյ անվան բացատրությունը Սերգեյ անունը առաջացել է ռուսերեն Сергей անունից։ Այն ծագում է լատիներեն Sergius անունից՝ բարձր, արժանավոր, հարգելի իմաստով։ Վերջին ծամանակներս բավականին տա...