Արա
Արա անվան բացատրությունը
Արա անունը հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին:
Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական այլ ժողովուրդների մեջ:
Գ. Ղափանցյանն իր «Chetto armeniaca» գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության աղերսը:
Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել նաև մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների):
Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել (տե՛ս «Хеттские боги у армян», 27 ), իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով.
«Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են» (տե’ս նրա «Արա Գեղ.», էջ 314-315):
Արա անունը ըստ Գ.Ղափանցյանի ծագում է ակկադա-շումմերական լեզուներից և նշանակում է «անտառ», «արտ» և այլն:
Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ «արա» մասնիկը Արա աստծո անունն է (Արածանի – Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):
Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:
5146
Այլ անուններ
Բաբկեն, Բաբգեն
Բաբկեն, Բաբգեն անվան բացատրությունը Բաբկեն, Բաբգեն անունը Հյուբշմանի կարծիքով կազմված է Բաբիկ անձնանունից պարսկերեն en փաղաքշական ածանցով ՝ Babik+en>Babken (ինչպես Գուրգեն, Խորեն), սա...
Աթաբեգ, Աթաբեկ
Աթաբեգ կամ Աթաբեկ անվան բացատրությունը Աթաբեգ անունը առաջացել է թուրքերեն Atabeg անունից, ata` «հայր» և beg` «իշխան» բառերից։ Նշանակում է «հայր»...
Ելիզավետա
Ելիզավետա անվան բացատրությունը Ելիզավետա անունը առաջացել է ռուսերեն Елизавета անունից, որ եբրայական ծագում ունի։ Հայերի մեջ դարեր շարունակ գործածական է այս անվան հայացած Եղիսաբեթ ձևը։...
Սոֆիա
Սոֆիա անվան բացատրությունը Սոֆիա անունը առաջացել է հուներեն safia բառից։ Գործածակն է նաև Սոֆյա ձևով։ Ստուգաբանվում է «իմաստություն»։ Իբրև իգական անձնանուն հայերի մեջ...
Աղունիկ
Աղունիկ անվան բացատրությունը Աղունիկ անվունը Աղավնի անվան փաղաքշական ձևն է։