Բարխուդար
Բարխուդար անվան բացատրությունը
Բարխուդար անունը պարսկերեն Barkhudar անունն է։
Նշանակում է «բախտավոր»։
Հայերի մեջ գործածական է XV դարից։
Անցած դարում չափազանց տարածված անուն էր, այժմ հազվադեպ է հանդիպում։
Սրանից մնացել է Բարխուդարյան ազգանունը։
Կրճատ ձևն է Բարխո, որից էլ առաջացել է Բարխոյան ազգանունը։
3042
Այլ անուններ
Սարիկ
Սարիկ անվան բացատրությունը Սարիկ անունը առաջացել է հայերեն սար գոյականից՝ իկ փաղաքշական ածանցով։ Ինչպիսին են Լեռնիկ, Ծովիկ։ Նորահայտ անուն է, բայց սակավ է հանդիպում։
Ոսկեհատ
Ոսկեհատ անվան բացատրությունը Ոսկեհատ անունը առաջացել է ոսկի և հատ բառերից։ Շատ գործածական անուն էր անցյալ դարում։ Հանդիպում ենք բարբառային Օսկեհատ ձևով։
Հունան
Հունան անվան բացատրությունը Հունան անունը առաջացել է եբրայերեն Jona անունից։ Այն հայերեն տառադարձությամբ դարձել է Հովնան, Յովնան, իսկ բարբառներում հնչում է Հունան։ Կա նաև Հունանյան ազ...
Սարհատ
Սարհատ անվան բացատրությունը Սարհատ անունը առաջացել է պարսկերեն sarhat բառից։ Այն նշանակում է սահմանագլուխ, սահման։ Արաբերեն sarhat նշանակում է բաց տարածություն, լայնարձակ։ Այս անունը...
Երազիկ
Երազիկ անվան բացատրությունը Երազիկ անունը առաջացել է հայերեն երազ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Հայերեն նորաստեղծ անուն է։ Բավական արագ տարածվել է ժողովրդի մեջ։ Կրճատ ձևով կոչում ե...