Գադ
Գադ անվան բացատրությունը
Գադ անունը առաջացել է եբրայերեն Gad անձնանունից, որ նշանակում է «երջանկություն», «բախտ»։
Տարածված անուն է եղել V-VI դարերում, այժմ մոռացվել է։
Սրանից ունենք Գադիշո անունը, որ ստուգաբանվում է իբրև «Հիսուսի բախտ»։
Սա հնագույն փոխառություններից է, որ անցել է եբրայերեն կենդանի լեզվից։
Վերջերս Գադիշո անունը վերակենդանացավ շնորհիվ Դ․Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի։
3301
Այլ անուններ
Ռոբերտ
Ռոբերտ անվան բացատրությունը Ռոբերտ անունը ֆրանսերեն Robert անունն է։ Այն բավական տարածված է հայերի մեջ։ Հիշատակվում է տակավին XII դարից։
Հայրիկ
Հայրիկ անվան բացատրությունը Հայրիկ անունը առաջացել է հայերեն հայր բառի փաղաքշական ձևից։ Տարածվել է անցյալ դարի վերջերից։
Էլիզ, Էլիզա
Էլիզ, Էլիզա անվան բացատրությունը Էլիզ կամ Էլիզա անունը լատիներեն Elizabeth անվան կրճատ ձևերից մեկն է, որ մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն (Ավելի տես Եղիսաբեթ)։
Նինա
Նինա անվան բացատրությունը Նինա անունը առաջացել է ռուսերեն Нина անունից, որ անցյալ դարի կեսերից գործածական է հայերի մեջ։ Ծագել է սլավոներեն нинати «նիրհել» բառից և...
Նորա
Նորա անվան բացատրությունը Նորա անունը առաջացել է եվրոպական Nora անունից։ Այն եկել է գրականության միջոցով (Հ․Իբսենի համանուն դրամայից)։ Այժմ բավական տարածված անուն է։...