Գևորգ, Գէորգ
Գևորգ, Գէորգ անվան բացատրությունը
Գևորգ, Գէորգ անունը առաջացել է հունարեն georgos բառից։
Նշանակում է հողագործ, երկրագործ (հունարեն ge՝ հող, երկիր բառից, ինչպես geolog՝ երկրաբան)։
Քրիստոնեության շնորհիվ հունական այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ։
Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից։
Հանդիպում է Գէորգ, Գևորգ,Գևոր ձևերով։
Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն։
Այժմ ավելի մեծ տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ այս երկու ձայնավորները (էո) իրար հետ դժվար ենք արտաբերում։
Սրա փաղաքշականներն են՝ Գևո, Գևիկ։
Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը։
10842
Այլ անուններ
Երանյակ
Երանյակ անվան բացատրությունը Երանյակ անունը առաջացել է հայերեն երանի, երանիկ բառից, նշանակում է «բախտավոր»։ Հայոց հնագույն անուններից է։ Համազոր են Երանուհի, Երան,...
Ճարպիկ
Ճարպիկ անվան բացատրությունը Ճարպիկ անունը առաջացել է հայերեն ճարպիկ ածականից։ Այն հանդես է գալիս իբրև անձնանուն։ Հազվադեպ գործածվող անուն է։
Սաթիկ
Սաթիկ անվան բացատրությունը Սաթիկ անունը առաջացել է հայկական սաթ բառից՝ իկ ածանցով։ Միանգամյան ինքնուրույն անուն է և շատ տարածված է հայերի մեջ։
Հնազանդ
Հնազանդ անվան բացատրությունը Հնազանդ անունը առաջացել է հայերեն հնազանդ բառից։ Նշանակում է ենթարկվող, խոնարհ։ Այս անունը մեզ մոտ երևում է քսանական թվականներից։ Այժմ էլ գործածական անու...
Արծիվ
Արծիվ անվան բացատրությունը Արծիվ անունը առաջացել է հայերեն արծիվ թռչունի անունից։ Սակավ գործածական անուններից է: Ավելի տարածված է Արծվիկ փաղաքշական ձևը, որ երևում է իբրև ինքնուրույն անձնանո...