Հրաչյա
Հրաչյա անվան բացատրությունը
Հրաչյա անունը ծագել է հայերեն հուր և աչ(ք) բառերից՝ յա ածանցով։
Նշանակում է «կրակի պես վառ աչքեր ունեցող»։
Հայոց հնագույն անուններից է։
Անցյալում Հրաչյա անունը տալիս էին թե տղաներին և թե աղջիկներին, հետո ստեղծեց Հրաչուհի իգական անունը։
Գրծածական անձնանուն է։
Կրճատ՝ Հրաչ, Հրաչիկ։
4851
Այլ անուններ
Անահիտ
Անահիտ անվան նշանակությունը Անահիտ առաջացել է զենդերեն Anahita, պահլավերեն Anahit անուններից։ Անահիտը պարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև Հայաստանում։ ...
Մաքո
Մաքո անվան բացատրությունը Մաքո անունը հայերեն Մաքրուհի անվան կրճատ ձևն է։ Ժողովրդի մեջ տարածված է իբրև ինքնուրույն անձնանուն՝ անցյալ դարի վերջերից:
Թազագյուլ
Թազագյուլ անվան բացատրությունը Թազագյուլ անունը առաջացել է պարսկական taza «նոր», «թարմ» և gul «վարդ» բառերից։ Նշանակում է «թարմ վարդ», &l...
Անի
Անի անվան բացատրությունը Անին նորահայտ անուն է։ Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից։ Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն և տարածված է։
Սիոն
Սիոն անվան բացատրությունը Սիոն անունը առաջացել է եբրայերեն Սիոն լեռան անունից։ Հետագայում դարձել է նաև անձնանուն։ Նշանակում է դիտանոց։