Խնկիկ
Խնկիկ անվան բացատրությունը
Խնկիկ անունը առաջացել է հայերեն խունկ բառից և իկ փաղաքշական ածանցից։
Հիշատակված է XIII դարից։
Այժմ գրեթե մոռացված անուն է։
Հաճախ հանդիպում է Խնկո կրճատ ձևով, որ կարող է առաջացած լինել նաև Խնկանոս անունից։
Այս Խնկո ձևից է Խնկոյան ազգանունը։
Կա նաև Խնկիկյան ազգանունը։
1862
Այլ անուններ
Կակոս
Կակոս անվան բացատրությունը Կակոս անունը առաջացել է Կիրակոս անվան կրճատ ձևից։ Զագսի մատյաններում հաճախ է երևում իբրև անկախ անձնանուն։ Սրանից էլ ունենք Կիրակոսյան ազգանունը։
Մայրանուշ
Մայրանուշ անվան բացատրությունը Մայրանուշ անունը առաջացել է հայերեն մայր բառից՝ իբրև «անուշիկ մայր», «սիրելի մայր»: Ստեղծվել է XIX դարում և ժողովրդի մեջ տարածված...
Նուբար
Նուբար անվան բացատրությունը Նուբար անունը առաջացել է պարսկերեն navbar, nubar բառից։ Այն նշանակում է նոր պտուղ՝ նոր բար։ Արևմտահայերը այս անունով կոչում են տղամարդկանց, իսկ արևմտա...
Եզր
Եզր անվան բացատրությունը Եզր անունը առաջացել է հայերեն եզր բառից։ Նշանակում է ափ, սահման։ Գործածական անուն է եղել հնում։ Հետագայում մոռացվել է։
Գալյա
Գալյա անվան բացատրությունը Գալյա անունը ռուսերեն Галина, Գալինա անվան կրճատ ձևերից մեկն է, սակայն մեզ մոտ գործածվում է որպես ինքնուրույն անուն և բավական տարածված է։