Ներսեհ
Ներսեհ անվան բացատրությունը
Ներսեհ անունը առաջացել է պահլավերեն Nerseh անունից։
Հայերի մեջ տարածված է եղել հնագույն ժամանակներից մինչև IX դարը։
Սրանից ունենք նաև բարդ անուններ՝ Միհրներսեհ, Փառներսեհ և այլն։
Այժմ այլևս գործածական չէ։
Սակայն սրա հունական տառադարձությամբ ստեղծված ձևը՝ Ներսես (Nerses) գործածվում է նաև այսօր։
1997
Այլ անուններ
Յուղաբ
Յուղաբ անվան բացատրությունը Յուղաբ անունը հայերեն Յուղաբեր անվան կրճատ ձևն է։ Տարածված է իբրև ինքնուրույն անուն։ Սրա փաղաքշական ձևերն են՝ Յուղիկ, Յուղո։
Սուսամբար
Սուսամբար անվան բացատրությունը Սուսամբար անունը առաջացել է հոտավետ սուսամբար բույսի անունից։ Այն պարսկերեն փոխառություն է։ Իբրև անձնանուն հիշատակվում է XVII դարից։ Սրա կրճատ ձևն է Սու...
Նորա
Նորա անվան բացատրությունը Նորա անունը առաջացել է եվրոպական Nora անունից։ Այն եկել է գրականության միջոցով (Հ․Իբսենի համանուն դրամայից)։ Այժմ բավական տարածված անուն է։...
Սերոբ, Սերովբէ
Սերոբ, Սերովբէ անվան բացատրությունը Սերոբ, Սերովբէ անունը առաջացել է հայերեն Սերովբե և Քերովբե անուններից։ Վերցրել են ավետարանից, ինչպես հույները՝ Serafem, ռո...
Տավրոս
Տավրոս անվան բացատրությունը Տավրոս անունը առաջացել է Տավրոս լեռան անունից։ Այն դարձրել են անձնանուն, ինչպես՝ Մասիս, Արագած։ Հնում գործածական չի եղել։ Հանդիպում ենք վերջերս։