Ռոստամ, Ռուստամ
Ռոստամ, Ռուստամ անվան բացատրությունը
Ռոստամ, Ռուստամ անունը առաջացել է պահլավերեն Rustam անունից։
Այն պարսկերենից անցել է հայերին։
Նշանակում է ուժգին հեղեղ։
Այժմ էլ տարածված անուն է։
Ղարաբաղում և այլ շրջաններում տարածված են նաև Ռուստամ, Ռոստոմ, Առուստամ ձևերը։
Այստեղից էլ առաջ են եկել Ռուստամյան, Ռոստամյան, Առուստամյան ազգանունները։
4270
Այլ անուններ
Շամիր
Շամիր անվան բացատրությունը Շամիր անունը առաջացել է Շահամիր անվան կրճատ ձևից։ Այն գործածվում է իբրև ինքնուրույն անուն։ Այսօր էլ գործածական է։
Մեհենդակ
Մեհենդակ անվան բացատրությունը Մեհենդակ անունը առաջացել է պարսկերեն Միհր աստծու անունից։ Նշանակում է Միհրի ծառան՝ Mihravandak։ Հիշատակվում է մատենագրության մեջ չորրորդ դարից։ Այժմ էլ...
Սուսան
Սուսան անվան բացատրությունը Սուսան անունը մեր շուշան ծաղկի անունն է՝ հունական տառադարձությամբ (Շ>Ս)։ Բավական տարածված անուն էր մեզ մոտ։ Այժմ տեղի է տալիս ռուսերենից եկող Սուսաննա անվանը։...
Օհաննա
Օհաննա անվան բացատրությունը Օհաննա անունը հայերեն Օհան (Յովհան) անվան իգական ձևն է, որը վաղուց գործածական է ժողովրդի մեջ։ Հին մատյաններում հանդիպում ենք Յովհաննայ ձևով։ ...
Մագդա
Մագդա անվան բացատրությունը Մագդա անունը առաջացել է եբրայերեն magdala բառից։ Նշանակում է «աշտարակ» կամ «մեծություն»: Տարածվել է լատիներեն Magdalene անձնանունից,...