Սպարտակ
Սպարտակ անվան բացատրությունը
Սպարտակ անունը առաջացել է Spartacus անունից։
Հին Հռոմի ապստամբ ստրուկների առաջնորդի անունն է։
Այն իբրև անձնանուն հանդես եկավ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։
Հայերի մեջ հնում գործածական չի եղել։
Այժմ տարածված անուն է։
4102
Այլ անուններ
Արշականուշ
Արշականուշ անվան բացատրությունը Արշականուշ անունը առաջացել է Արշակ անունից և անուշ բառից, որ այսպիսի կապակցություններում «դուստր» իմաստն ունի:
Ոսկան
Ոսկան անվան բացատրությունը Ոսկան անունը առաջացել է հայերեն ոսկի բառից։ Այժմ էլ գործածական անուն է։ Անցյալում շատ տարածված անուն էր Թիֆլիսում՝ Օսկան ձևով։ Ունենք Ոսկանյան ազգանունը։
Տավրոս
Տավրոս անվան բացատրությունը Տավրոս անունը առաջացել է Տավրոս լեռան անունից։ Այն դարձրել են անձնանուն, ինչպես՝ Մասիս, Արագած։ Հնում գործածական չի եղել։ Հանդիպում ենք վերջերս։
Իպպոլիտ
Իպպոլիտ անվան բացատրությունը Իպպոլիտ անունը առաջացել է հուներեն hippos+litos բառերից։ Նշանակում է ձիավոր, ձիավար։ Հազվագյուտ անուն է։ Տարածվել է վերջերս՝ ռուս գրականության միջոցով։
Մանուչար
Մանուչար անվան բացատրությունը Մանուչար անունը առաջացել է ադրբեջաներեն Манучар անունից։ Ծագում է հին պարսկերեն Մանուչիխր բառից։ Այն նշանակում է Մանու աստծու զարմից։ Հայերի մեջ այս անու...