Սպիրիդոն
Սպիրիդոն անվան բացատրությունը
Սպիրիդոն անունը հնում հայերի մեջ գործածական չի եղել։
Հանդիպում ենք անցյալ դարից միայն։
Հ. Աճառյանը համարել է հունական անուն և մեկնել իբրև՝ կողով։
Սակայն իր իսկ կազմած՝ հունական և լատինական փոխառյալ անձնանունների շարքում չի հիշատակել Սպիրիդոն անունը։
Պետք է համարել ռուսերենից եկած անուն, քանզի միայն արևելահայերն են գործածում։
Ռուսների մոտ այժմ էլ տարածված անուն է։
Ծագում է լատիներեն Spir+donum բառերից և նշանակում է հոգենվեր։
Հայերի մոտ հանդիպում ենք նաև Իսպիրիդոն, Իսպիր ձևերին։
Վերջինից կա Իսպիրյան ազգանունը։
2538
Այլ անուններ
Տատիկ
Տատիկ անվան բացատրությունը Տատիկ անունը առաջացել է հայերեն տատ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Գործածական էր անցյալ դարում։ Այժմ քիչ ենք հանդիպում։
Արտավազդ
Արտավազդ անվան բացատրությունը Արտավազդ անունը առաջացել պահլավերեն Artavazd անունից, որ հայերի մեջ տարածված էր տակավին չորրորդ դարում մ․թ․ա․։ Արտավազդ անունը կապում են հաճախ դ...
Մելանյա
Մելանյա անվան բացատրությունը Մելանյա անունը առաջացել է ռուսերեն Mелания անունից։ Հունական melas բառից է։ Այն ծագում և նշանակում է «թուխ», «թխադեմ» (այստեղի...
Նոյեմզար
Նոյեմզար անվան բացատրությունը Նոյեմզար անունը առասպելական Նոյի կնոջ անունն է։ Հայերի մեջ այս անունը գործածական է XVII դարից միայն։
Թամար, Թամարա
Թամար, Թամարա անվան բացատրությունը Թամար, Թամարա անունը առաջացել է եբրայերեն tamar բառից։ Նշանակում է «արմավ», «արմավենի» կամ «դառնություն» (ՀԲ-101,...